«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Քունը` որպես պաշար

Քունը` որպես պաշար

«Новый день» պաշտոնական կայքը հրապարակել է Սեչենևի անվան առաջին մոսկովյան պետական բժշկական ինստիտուտի (МГМУ) քնի բժշկության բաժանմունքի ղեկավար Միխայիլ Պոլուեկտովի եզրահանգումը. «Կատարվել են հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ եթե մարդկանց հնարավորություն տրվի լրացուցիչ քնով քնի պաշար հավաքել, օրինակ, շաբաթվա ընթացքում 2 ժամով ավելի քուն ապահովել, իսկ հետո կտրուկ կրճատել քնի ժամանակը, ասենք` 3 ժամ, ապա, միևնույն է, նրանց վիճակը կմնա բավարար»:

Նշված արդյունքը պահպանվում է երկու շաբաթվա ընթացքում: Ինչևէ, կարելի է «քունն առնել» նաև հանգստյան օրերին, շաբաթվա լարված աշխատանքից հետո: Սակայն պետք է հիշել, որ առողջության համար  վտանգավոր է և՛ քնի պակասը, և՛ նրա ավելցուկը: Եթե քնի ավելցուկի վերաբերյալ գիտնականները դեռևս չեն կարողանում վերջնական եզրահանգում անել՝ որոշելով դրա անվնաս սահմանը, ապա պակասի հարցում ամեն բան պարզ է:

«Գիշերն օրական 7 ժամից պակաս քնող մարդկանց մոտ բարձրանում է հիպերտոնիայի, դիաբետի, իմունիտետի նվազման վտանգը: Ավելին, այդ խմբի մոտ, ընդհանուր առմամբ, բարձր են նաև մահացության ցուցանիշները: Այս արդյունքներից ելնելով պետք է քնին տրամադրել օրական 7-9 ժամ». ընդգծում է Պոլուեկտովը:

Սկբնաղբյուր. meddaily.ru

06.11.2020