«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Լսողության խանգարում

Լսողության խանգարում

Լսողության խանգարումը շրջակա միջավայրի ձայները լսելու ունակության մասնակի կամ լրիվ կորուստն է:

 

Ներկայում մոլորակի բնակչության 6 տոկոսը տառապում է լսողության իջեցմամբ, որը խիստ ազդում է կյանքի որակի և մարդկանց հետ փոխհարաբերության վրա:

 

Լսողության խնդիրներ կարող են առաջանալ և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ: Այս խանգարումը կանխարգելելու համար անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել նորմայից շեղումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել:

 

Կան երեք հիմնական ախտանիշներ, որոնք հնարավոր է նկատել հնարավորին վաղ.

  • պացիենտը զրուցակցին հաճախ նույն հարցն է տալիս,
  • ականջներում առաջանում է փակվածության զգացում և աղմուկ, ինչպես լինում է ինքնաթիռով թռիչքի ժամանակ,
  • պացիենտի մոտ հանկարծ կտրուկ իջնում կամ լիովին անհետանում է լսողությունը մեկ կամ երկու ականջներում:

Եթե լսողության անկումը կտրուկ է, շտապ պետք է դիմել մասնագետի, որովհետև դա կարող է սուր նեյրոսենսոր լսողության անկում լինել, որի ժաման բուժման ուշացման դեպքում այն կարող է անարդյունավետ լինել:

 

Նորմայում մարդն անաղմուկ, փակ տարածքում պետք է շշնջոցը լսի 6 մետրից: Լսողությունը ստուգելու համար հարկ է որևէ մեկին խնդրել այդ հեռավորությունից ցածր ինչ-որ բան ասի: Համացանցում կան լսողությունը ստուգելու ծրագրեր, սակայն հարկ է հետազոտվել մասնագետի՝ օտոլարինգոլոգի մոտ:

 

Լսողության խանգարման տեսակներն են.

  • կոնդուկտիվ, երբ խանգարված է մարդու ձայն փոխանցող համակարգը (արտաքին և միջին ականջ),
  • նեյրոսենսոր. լսողության ֆունկցիան խանգարված է ներքին ականջում,
  • խառը, որի դեպքում խնդիրն առկա է և՛ ձայնափոխանցող, և՛ ձայնընդունող կառուցվածքներում:

Ավելի թեթև ձևերը լինում են փոխանցող համակարգի վնասման ժամանակ, իսկ որքան խորքային է խնդիրը, այնքան ավելի լուրջ է:

 

Աուդիոլոգիական հետազոտության և այլ խորհրդատվությունների ցուցումները:

 

Եթե ցուցված է պրոթեզավորում, ապա հիվանդին հետազոտում է օտոլարինգոլոգ-սուրդոլոգը:

 

Լսողության իջեցման չորրորդ աստիճանի կամ խլության դեպքում հաճախ անհրաժեշտ է վիրաբուժական բուժում՝ կոխլեար իմպլանտանցիա: Վիրահատությունից 1-1,5 ամիս անց կատարվում է կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի միացում:

 

04.12.2020