«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Շուրթերի թմրածություն

Շուրթերի թմրածություն

Բերանի թմրածությունը նյարդաբանական խնդիրների հետևանք է: Այն կարող է առաջանալ հանկարծ կամ զարգանալ աստիճանաբար: Ամեն դեպքում, այդ ախտանշանի հայտնվելուն պես անհրաժեշտ է դիմել մասնագետի:

Բերանի շրջանի զգացողության կորստի պատճառները

Հաճախ պատճառը լեզվի և շուրթերի նյարդային վերջույթների ախտաբանությունն է: Պատճառներից են նաև վարակիչ հիվանությունները և անոթային համակարգի խնդիրները: Այդ շրջանում զգացողության խանգարում լինում է նաև պարանոցային օստեոխոնդրոզի, В խմբի վիտամինների պակասի, Բելլի պարեզի, շաքարային դիաբետի, ալերգիաների, աուրայով ուղեկցվող միգրենի, ճնշման կտրուկ բարձրացումների, ցրված սկլերոզի ժամանակ: Կախված պատճառից, շրթունքների թմրությունը կարող է ուղեկցվել նաև բորբոքումով, այրոցով, մաշկի կարմրությամբ, այտուցով և ծակծկոցի զգացողությամբ:

Ախտորոշումը

Միայն փորձառու նյարդաբանը կարող է անամնեզի և անհրաժեշտ հետազոտությունների հիման վրա ճիշտ ախտորոշում կատարել:

Բուժման յուրահատկությունները

Քանի որ տակտիլ և համի զգացողության կորուստն ախտանիշ է, ապա բուժել է պետք ոչ թե այն, այլ առկա ախտաբանությունը: Օրինակ, եթե այն թմրածությունը վնասվածքի հետևանք է, առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել այդ շրջանի արյան խանգարված շրջանառությունը և վնասված նյարդերի վիճակը:

Եթե պատճառը դիմային նյարդի նևրալգիան է, ապա նյարդաբանը պետք է նշանակի այդ շրջանում ցավը և բորբոքային գործընթացն անցկացնող դեղորայք: Որոշ դեպքերում օգնում է նաև ֆիզիոթերապիան. ասեղնաբուժությունը, բուժական մարմնամարզությունը: Եթե շուրթերի թմրածությունը հետևանք է ցրված սկլերոզի, ապա նշանակվում են վիտամին В և կորտիկոստերոիդներ:



Սկզբնաղբյուր. centerclinic.ru

25.01.2021