«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ձեռքերի թմրածություն

Ձեռքերի թմրածություն

Երբ դաստակները կորցնում են իրենց զգացողությունը, այն արտահայտվում է ձեռքերի թմրածությամբ, ինչը հաճախ առաջանում է սխալ դիրքի պատճառով: Բայց երբեմն պատճառը կարող է շատ լուրջ լինել:

Հիմնական ախտանշանները և պատճառները

Ախտանիշները հետևյալն են.

  • տհաճության զգացողություն` նախաբազկի և դաստակի շրջանում
  • ծակծկոցի զգացողություն,
  • կարող է լինել ձեռքի ցավ, սառնություն, մաշկային ծածկույթների կապտություն:


Եթե ձեռքի դիրքը փոխելիս տհաճ զգացողություններն անցնում են, դրանք կրկնվող և երկարատև չեն, անհանգստանալու պատճառ չկա:

Մյուս բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի, որովհետև պատճառները կարող են լուրջ լինել.

  • վեգետոդիստոնիա,
  • պարանոցային օստեոխոնդրոզ,
  • Ռեյնոյի հիվանդություն,
  • արյան շրջանառության խանգարում,
  • իշեմիա,
  • դաստակների թունելային համախտանիշ:


Ախտորոշումը

Անհանգստացնող ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի: Երբեմն հարկ կլինի դիմել նաև սրտաբանի խորհրդատվության: Ախտորոշման համար պացիենտը պետք է անցնի կոմպլեքս հետազոտություններ՝ արյան և մեզի քննություն, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ողնաշարի պարանոցային հատվածի ռենտգենոգրաֆիա, անոթների դոպլերոգրաֆիա:

Բուժումը և արդյունքները

Հետազոտություններից ելնելով, նյարդաբանը նշանակում է բուժման համապատասխան սխեմա, որն իր մեջ ներառում է.

  • դեղորայքային բուժում,
  • մերսում,
  • ֆիզիոթերապիա:


Ճիշտ նշանակված բուժման արդյունքում վիճակը բարելավվում է, անցնում է թմրածությունը, ցավը, ծակծկոցը, վերականգնվում է արյան շրջանառությունը:

Ախտանշանի կրկնությունից խուսափելու համար պետք է խուսափել սթրեսից, հրաժարվել վնասակար սովորություններից, ճիշտ սնվել, հաճախ լինել մաքուր օդում, զբաղվել թեթև ֆիզիկական մարզումներով և կանոնավոր կերպով այցելել բուժող բժշկին:

 


Սկզբնաղբյուր. centerclinic.ru

27.01.2021