«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ոտքերի թմրածության ախտորոշումը և բուժումը

Ոտքերի թմրածության ախտորոշումը և բուժումը

Ոտքերի թմրածությունը նրանց անընկալունակությունն է օրգանիզմի և արտաքին աշխարհի ազդակներին: Ոտքերի զգայունությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, դա արտահայտվում է միանգամից կամ աստիճանաբար:

Պատճառները և ախտանշանները

Ոտքերի կարճատև թմրածությունը լինում է երկար ժամանակ անհարմար դիրքից, նեղ հագուստից, հղիության ժամանակ:


Կան թմրածության ավելի լուրջ պատճառներ.

  • արյան շրջանառության խանգարում,
  • շաքարային դիաբետ,
  • նյարդի սեղմում,
  • միջողային ճողվածք,
  • սիրտ-անոթային հիվանդություններ,
  • ուռուցքաբանություն,
  • գոտկատեղի շրջանի հիվանդություններ,
  • հոդերի հիվանդություններ,
  • ցրված սկլերոզ,
  • գլխուղեղի անևրիզմա,
  • թունելային համախտանիշներ,
  • երակների վարիկոզ լայնացում,
  • տոքսիկ և ալկոհոլային նեյրոպաթիա,
  • վիտամին В12-ի դեֆիցիտ:


Ոտքերի թմրածությունը կախված է առկա հիվանդության ծանրությունից: Զգացողության կորուստն ուղեկցվում է.

  • ցավով և այրոցով,
  • ծակծկոցով,
  • մաշկի կարմրությամբ,
  • տագնապով և անհանգստությամբ,
  • մկանային սպազմերով,
  • մարմնի որոշ մասերի անշարժությամբ:

Եթե ստորին վերջույթները թմրում են հաճախ և առանց պատճառի, պետք է անպայման բժշկի դիմել:

Ախտորոշումը

Անհրաժեշտ է կատարել կոմպլեքս հետազոտություններ.

  • անոթների դոպլերոգրաֆիա,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • ողնաշարի ռենտգենոգրաֆիա,
  • էլեկտրամիոգրաֆիա:

Կատարվում են նաև արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ, խլամիդիաների, օնկոմարկերների որոշում: Հետազոտություններից հետո պետք է դիմել մասնագետների՝ նյարդաբանի, ֆլեբոլոգի կամ օրթոպեդի:

Բուժման մեթոդները և արդյունքները

Պետք է բուժել թմրածության պատճառ հիվանդությունը:

Բուժման մեթոդներն են.

  • կոնսերվատիվ մեթոդ,
  • վիրահատական միջամտություն,
  • մանուալ թերապիա,
  • մերսում,
  • բուժական մարմնամարզություն:

Սկզբնաղբյուր. centerclinic.ru


01.02.2021