«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը

Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը

Արթրիտն արտահայտվում է օրգանիզմում որոշակի բորբոքային գործընթացով, որն ընդգրկում է կենսական օրգանները և հոդերը: Այն սկսում է հոդացավով, այտուցով, արտահայտվում են որոշ փոփոխություններ: Քայլելը նույնպես դառնում է ցավոտ և դժվար: Երբեմն ճրթճրթոց է լսվում ծնկներում կամ ձեռքի հոդերում: Ուշ շրջանում ցավերը բավականին ուժեղանում են:

 

Հիվանդությունը հանդիպում է տարբեր տարիքներում, սակայն ռիսկի խմբում միջին տարիքի կանայք են:

 

Հիվանդության տեսակները

 

Հիվանդությունը բաժանվում է չորս խմբի

 

  1. Ռևմատոիդ. ունի ծանր ընթացք և անցնում է քրոնիկ ընթացքի: Ինֆեկցիոն-ալերգիկ գործընթացների ֆոնի վրա պերիֆերիկ փոքր հոդերում ընթանում են դեստրուկտիվ փոփոխություններ:
  2. Վարակային. արյան հոսքով կամ վերքի միջոցով մանրէները թափանցում է հոդեր:
  3. Ռեակտիվ. աղիների և ուրոգենիտալ վարակների հետևանք է, հիվանդությունն ախտահարում է լորձաթաղանթները, մաշկը և այլն:
  4. Պոդագրիկ. ոչ վարակիչ տեսակն է, բնութագրվում է նյութափոխանակության խանգարումով և հոդերում աղերի կուտակումով:

Առաջնային հիվանդությունը զարգանում է որպես տարբեր գործոնների ազդեցությամբ հոդերի ախտահարման արդյունք, իսկ երկրորդային հիվանդությունը որոշակի հիվանդությունների հետևանք է:

 

Պատճառները

 

Հիվանդության նպաստող գործոններից և պատճառներից են.

 

  • ժառանգական նախատրամադրվածությունը,
  • վարակի թափանցումն` օրգանիզմ,
  • տարբեր բարդ հիվանդությունների առկայությունը,
  • ծանրաբեռնվածություն` հոդերի վրա,
  • ավելորդ քաշ,
  • հոդերի վնասվածքներ,
  • վնասակար սովորություններ:

 


Ախտանշանները

 

  • Շարժունակության դժվարացում,
  • արտահայտված ցավեր` ախտահարման տեղում,
  • մկանների սպազմ,
  • թուլություն և քրտնոտություն,
  • հոդերի այտուց,
  • մաշկի տակ հանգույցներ,
  • կոնյուկտիվիտ,
  • մաշկային ցան:

 

Ախտորոշումը

 

Կարևոր է տարբերակել արթրիտը և արթրոզը:


Կատարվում են հետևյալ հետազոտությունները.

 

  • ախտահարված շրջանի ռենտգենոգրաֆիա,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • սցինտիգրաֆիա,
  • արթրոսկոպիա:

 


Բուժումը

 

Արթրիտը դժվար է ենթարկվում բուժման, առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի:

 

Թերապիան ներառում է դեղորայքի ընդունում.

 

  • ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ
  • հակաբակտերիալ միջոցներ,
  • նոր սերնդի հորմոնալ պատրաստուկներ:

 

Բորբոքային երևույթների վերացումից հետո անհրաժեշտ է բուժական մարմնամարզություն: Խիստ սննդակարգեր ցանկալի չեն, հարկ է սահմանափակել ալկոհոլը, յուղոտ և կծու մթերքը, աղը:

18.05.2021