«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ցավ ծնկան հոդում

Ցավ ծնկան հոդում

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին:

 

Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

 

Ախտանշաններին նպաստող գործոններն են.

 

  • ավելորդ քաշը,
  • աստակյաց կյանքը,
  • մեծ տարիքը,
  • կանոնավոր ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • շաքարային դիաբետը,
  • անոթային խնդիրները,
  • ծնկան շրջանի վնասվածքները և վիրահատական միջամտությունները:

 

Եթե ցավերը ծնկան հոդում հաճախ են և շարունակվում են նույնիսկ հանգիստ վիճակում, կան այտուց և ճրթճրթոց, հոդի շրջանում մաշկային ծածկույթների կարմրություն, ապա մասնագետին դիմելը պետք է չհետաձգել:

 

Հաճախ հանդիպող պատճառները

 

Հաճախ հանդիպող պատճառներից են, առաջին հերթին, արթրոզը և արթրիտը: Շատ հաճախ ծնկան հոդում ցավային զգացողությունների հիմքում հենց այդ հիվանդություններն են: Արթրոզը կարող է երկարատև ընթանալ` առանց որևէ արտահայտության, իսկ արթրիտը ո՛չ միայն ինքնուրույն ախտաբանություն է, այլ երբեմն արթրոզի կամ ռևմատիզմի վտանգավոր բարդություն է:

 

Ծնկան ցավերի այլ պատճառներն են.

 

  • խոնդրոմատոզը, որի ժամանակ հիալուրոնային աճառի հյուսվածքի վրա հայտնվում են հանգույցներ, որոնք արագորեն տարածվում հոդի պատյանում,
  • օստեոխոնդրիտը (հոդային աճառի բորբոքում),
  • բուրսիտը (սինովեալ պարկի բորբոքում)
  • սինովիտը, որն առավել հաճախ հանդիպում է բարձր տարիքում, որի ժամանակ դիտվում է հոդապարկի ախտահարում,
  • օստեոմիելիտ, որն առաջանում է ժելեյանման մարմնի մեջ մանրէների թափանցման արդյունքում:

 

Ախտորոշումը և բուժումը

 

Հոդացավի ժամանակ պետք է դիմել ռևմատոլոգի կամ վնասվածքաբանի:

 

Բժիշկը, սովորաբար, նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիա, դոպլերոգրաֆիա: Երբեմն հարկ է լինում իրականացնել նաև ռենտգենոգրաֆիա: Ախտորոշումը վերջնականապես ճշտելու համար նշանակվում է արյան որոշ հետազոտություններ:

 

Ախտորոշումը հաստատելուց հետո պարզ է դառնում` ինչ բուժական մոտեցում ցուցաբերել: Հաճախ նշանակվում են ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, խոնդրոպրոտեկտորներ, ցավազրկողներ, քսուկներ` տեղային օգտագործման համար, իսկ որոշ դեպքերում ցուցված են հիալուրոնաթթվի ներարկումներ: Երբեմն նպատակահարմար է ֆիզիոթերապիան և բուժական մարմնամարզությունը:

25.05.2021