«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Վեգետատիվ-անոթային դիստոնիա

Վեգետատիվ-անոթային դիստոնիա

Վեգետատիվ-անոթային դիստոնիան  (ՎԱԴ) վեգետատիվ գործառույթային խանգարումներով հիվանդություն է՝ տարբեր դրսևորումներով, և ախտորոշվում են ախտանշանների հիման վրա:

 

Ախտանշաններ

 

Դրանք և՛ հոգեբանական բնույթի խանգարումներ են, և՛ նյարդաբանական, և՛ սրտաբանական, և՛ անոթային:

 

Հոգեբանական ախտանշաններից է տագնապային վիճակը, սոմատիկ ախտանշաններից` սրտի աշխատանքի խանգարումները (զգացողություններ՝ «խփում է», «կանգնել է» և այլն), ձեռքերի և ոտքերի սառնությունը, առատ քրտնարտադրությունը, զարկերակային ճնշման տատանումները (ցավ և ծանրության զգացում` գլխում և քունքերում), գիտակցության մթագնում և այլն:  

 

ՎԱԴ-ով տառապող մարդիկ եղանակի փոփոխություններին դառնում են չափազանց զգայուն:

 

Բուժումը կազմակերպելիս հաշվի է առնվում այն, որ ՎԱԴ-ը համախտանիշ է, այսինքն, ախտանշանների մի ամբողջ փունջ, ուստի բուժումն էլ պետք է լինի համակարգային:

 

Բուժումը

 

•    Ընդհանուր առողջարարական միջոցառումներ՝ ուղղված գերհոգնածության, անքնության, սթրեսների դեմ:
•    Դեղորայքային թերապիա. առաջին հերթին, պետք է ազդել ՎԱԴ-ի հետևանքով զարգացած հիմնական հիվանդության վրա:

 

Նշանակվում են նաև հոգեմետ և նեյրոտրոպ միջոցներ:

 

•    Ռեֆլեքսաթերապիա:

 

Կանխարգելումը

 

•    Մարմնամարզություն
•    Լող և վազք

08.07.2021