«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Միջկողային նևրալգիա կամ սրտային նոպա

Միջկողային նևրալգիա կամ սրտային նոպա

5 հիմնական տարբերությունները

 

Կրծքավանդակի ձախ կողմում ցավը տագնապ է առաջացնում յուրաքանչյուրի մոտ:

 

Ինչպե՞ս տարբերել միջկողային նևրալգիան սրտային նոպայից:

 

Միջկողային նևրալգիան առաջացնում է ցավ, տհաճ զգացողություն, բայց այն սրտային նոպայի նման վտանգավոր չէ: Եթե արագ չհասկացվի ցավի պատճառը, հետևանքները կարող են տխուր լինել:

 

Առանց էլեկտրասրտագրության և այլ հետազոտությունների հնարավոր չէ ճշգրիտ ախտորոշել:

 

Սակայն կան որոշակի առանձնահատկություններ, որոնք օգնում են կողմնորոշվել իրավիճակում և խուսափել ավելորդ տագնապից:

 

Ցավի բնույթը

 

Միջկողային նևրալգիայի ցավը հաճախ շատ սուր է, թափանցող, ինչպես հոսանքը: Այն ուժեղանում է հազի, փռշտոցի, խորը շնչելու, մարմնի կամ ձեռքի դիրքը փոխելու ժամանակ: Սրտային ցավերը հաճախ նվացող են, ցրված, ճնշող: Բացառություն է միոկարդի ինֆարկտը, բայց այդ դեպքում առկա է ցավի տեղակայման տարբերություն:

 

Տեղակայումը

 

Նյարդերի ճնշման ցավը զգացվում է կողի ամբողջ տարածքում, կարող է տարածվել դեպի մեջք: Նյարդի սեղմման տեղում կարող է նկատվել այտուցվածություն, սեղմելիս` ցավ:

 

Սրտամկանի ինֆարկտի դասական ձևի ժամանակ դիտվում է սուր, դաշույնի հարված հիշեցնող ցավ` սրտի շրջանում և ողնաշարում: Մյուս բոլոր դեպքերում ցավերը տվյալ հիվանդությանը բնորոշ շրջանում են զգացվում. ստենոկարդիայի ցավը զգացվում է ձախ թևում, թիակի տակ, պարանոցում: Միոկարդիտի և պերիկարդիտի դեպքում ցավը մարմնի ձախ կողմում է, թիակի տակ և որովայնի վերին մասում, հիպերտոնիայի ժամանակ սրտի ցավի զուգակցում է գլխացավը և այլն:

 

Տևողությունը
Սովորաբար, նևրալգիկ ցավը երկարատև է, ոչ պակաս 20 րոպեից և կարող է տևել մի քանի օր: Սրտային նոպաների տևողությունը կարճատև է:

 

Պատճառները

 

Եթե սրտային նոպայի համար կարևոր է սթրեսը, հուզական ապրումները, զարկերակային ճնշման բարձրացումը, ապա նևրալգիան սկսվում է ինչ-որ ֆիզիկական վարժության, վնասվածքների, սառեցման արդյունքում: Միջկողային նևրալգիաների պատճառ կարող են լինել օստեոխոնդրոզը, միջողային ճողվածքը, մկանային սպազմը:

 

Կիրառվող պատրաստուկները

 

Նիտրոգլիցերինը և վալիդոլն օգնում են սրտային ցավերի մեծամասնության դեպքում: Միջկողային նևրալգիայի ժամանակ դրանց օգտագործումն անօգուտ է:
   

05.08.2021