Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Սկոլիոզ. պատճառները, տեսակները, ախտանշանները
Սկոլիոզը ողնաշարի ծռումն է իր նորմալ դիրքից որևէ կողմ: Ծռումը կարող է լինել աննշան, միջին և շատ: Հաճախ բժիշկներն օգտագործում են C և S տառերը, որպեսզի նշեն ծռվածության ձևը: Սկոլիոզով տառապողները քայլում են մի փոքր առաջ թեքված, իսկ ուսերը և ազդրերը թեքված են այս կամ այն կողմ:
80% դեպքերում բժիշկները չեն կարողանում գտնել սկոլիոզի պատճառը:
Սկոլիոզի որոշ տեսակների պատճառները հստակ են: Դրանք լինում են կառուցվածքային և ոչ կառուցվածքային:
Ոչ կառուցվածքային սկոլիոզի ժամանակ, չնայած ծռված տեսքին՝ ողնաշարը կատարում է իր բոլոր գործառույթները: Պատճառները մի քանիսն են՝ ոտքերի տարբեր երկարությունը, մկանային սպազմերը, բորբոքումները (ապենդիցիտ): Եթե այդ խնդիրները լուծվեն, սկոլիոզը կարող է վերանալ:
Կառուցվածքային սկոլիոզի ժամանակ ողնաշարի ծռումն ինքնուրույն ուղղվել այլևս չի կարող:
Պատճառները, տեսակները, ախտանշանները
Կառուցվածքային սկոլիոզի պատճառները.
• ուղեղային կաթված,
• մկանային դիստրոֆիա,
• բնածին արատներ,
• վարակներ,
• ուռուցքներ,
• գենետիկ խնդիրներ (Մարֆանի կամ Դաունի համախտանիշներ)
Բնածին սկոլիոզ
Բնածին սկոլիոզը զարգանում է մինչև երեխայի ծնվելը՝ ողերի խնդիրների պատճառով: Երբեմն այն նկատելի է լինում երեխայի ծնվելուց հետո, երբեմն ախտորոշվում է դեռահասային շրջանում (10-15 տարեկանում), հատկապես հասակի թռիչքային աճի ժամանակ: Այս ծռվածությունը կարող է մնալ ամբողջ կյանքում: Դեռահասային շրջանում հիմնականում ախտորոշվում է իդիոպաթիկ սկոլիոզ:
Դեգեներատիվ սկոլիոզ
Ողնաշարի ծռվածության այս ձևը հանդիպում է մեծ տարիքի (ծեր) մարդկանց մոտ, երբ ողերի սկավառակները և հոդերը մաշվում ու կորցնում են իրենց ձևը:
Սկոլիոզը հնարավոր չէ կանխարգելել: Կարծիք կա, որ սպորտային վնասվածքները բարձրացնւմ են ողնաշարի ծռվելու վտանգը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Կեցվածքը ևս որևէ դեր չունի այդ հարցում:
Բայց եթե նկատելի է ողնաշարի որևէ թեքում, պետք է բժշկի դիմել:
Դեռահասային սկոլիոզի ախտանշանները
• գլուխը մարմնի կենտրոնում չէ,
• կողերը սիմետրիկ չեն և տարբեր բարձրություն ունեն,
• հագուստը հարմար չի «նստում»,
• մեկ ուսը կամ թիակը մյուսից բարձր է,
• երեխան մշտապես հենվում է ինչ-որ հենարանի,
• ոտքերը տարբեր երկարություն ունեն:
Նորածինների սկոլիոզի ախտանշանները.
• մեջքի մի կողմում ուռածության առկայություն,
• պառկում է միշտ մի կողքի,
• սրտի և թոքերի խնդիրներ, որոնք կարող են արտահայտվել հևոցով,
• ցավ` կրծքավանդակում:
Հաճախ սկոլիոզը պատճառ է դառնում մեջքի ցավերի, սակայն երեխաների և դեռահասների մոտ հանդիպում է երբեմն:
Ախտորոշումը և բուժումը
Ախտորոշումը սկսվում է բուժառուի զննությամբ, որի ժամանակ նա պետք է մի քանի վարժություն կատարի: Եթե ենթադրվում է ողնաշարի թեքություն, կատարվում է ռենտգեն հետազոտություն:
Բուժումը կախված է սկոլիոզի առաջացման պատճառից: Ոչ կառուցվածքային սկոլիոզը, պատճառը վերացնելուց հետո, կարող է լիովին անցնել:
Կառուցվածքային սկոլիոզը, որի պատճառը կամ հայտնի չէ, կամ այլ հիվանդություններն են, ավելի լուրջ բուժում է պահանջում:
Ոչ վիրահատական բուժում
Դա իր մեջ ներառում է կորսետների, կաղապարների և կապերի կիրառում, որոնք կարող են կանխել ողնաշարի հետագա թեքումը: Ծանր դեպքերում սկոլիոզը շարունակում է պրոգրեսիվել և վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում:
Ոսկրային տրանսպլանտատներ. 2 և ավելի ողերի միացումն է` նոր տրանսպլանտանտներով: Վիրահատությունը տևում է 4-8 ժամ, որից հետո հիվանդին տեղափոխում են է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ բուժման տևողությունը մի քանի օր է: Վերականգնումը բավականին արագ է ընթանում. երեխաները 4-6 շաբաթից արդեն հաճախում են դպրոց, իսկ սպորտի զաղվել թույլատրվում է 1 տարի անց: Որոշ դեպքերում ողնաշարը հենարանի կարիք է ունենում և խորհուրդ է տրվում հատուկ կաղապարներ կրել:
Բարդություններից կարող են հանդիպել՝ նյարդերի վնասումները, պսևդոարթրոզը և վարակները: