«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ոտքերում այրոցի զգացում

Ոտքերում այրոցի զգացում

Ոտնաթաթերի այրոցի տարբեր աստիճանի ցավոտ զգացողությունը՝ թեթևից մինչև տանջող, կարող է ուղեկցվել վերջույթների ծակծկոցով, թմրածության զգացողությամբ: Դրանք երբեմն այնքան ցավոտ են, որ խանգարում են քնել:

 

Պատճառները

 

Ոտնաթաթերի ժամանակավոր այրոց կարող է առաջանալ նրանց չափից դուրս ծանրաբեռնվածության կամ մաշկի սնկային վարակի պատճառով:

 

Հաճախ ոտքերի այրոցը ներբանի ֆիբրոզ հյուսվածքի բորբոքման կամ նյարդի (պերիֆերիկ նևրոպաթիա) վնասման նշան է: Նյարդը կարող է վնասվել տարբեր պատճառներով՝ ներառյալ շաքարային դիաբետը, քրոնիկ ալկոհոլիզմը, թույների ազդեցությունը, В խմբի որոշ վիտամինների պակասը, վարակները և այլն:

 

Ոտքերի այրոցի հաճախակի պատճառները

 

•    Ալկոհոլի չարաշահում,
•    «ատլետի ոտնաթաթ»,
•    մարմնի ավելորդ քաշ,
•    Կրունկների շպորներ
•    Շարկո-Մարի-Տուի հիվանդություն  (ոտքերի և ձեռքերի նյարդերն ախտահարող ժառանգական հիվանդություններ),
•    քիմիաթերապիա,
•    երիկամների քրոնիկ հիվանդություններ,
•    համակցված տեղային ցավի համախտանիշ (քրոնիկ ցավ՝ նյարդային համակարգի դիսֆունկցիայի պատճառով),
•    դիաբետիկ նևրոպաթիա (դիաբետի հետևանքով նյարդերի ախտահարում),
•    ՁԻԱՀ վարակի ախտանշաններից մեկը,
•    հիպոթիրեոզ (վահանագեղձի անբավարար ակտիվություն),
•    Տարզալ թունելային համախտանիշ,
•    ավիտամինոզ (վիտամինադեֆիցիտային սակավարյունություն):

 

Պետք է դիմել բժշկի, եթե այրոցն անհանգստացնում է մի քանի շաբաթ շարունակ և գնալով դառնում է ավելի ցավոտ ու արտահայտված:

 

Բժշկի անհապաղ դիմելու պատճառները

 

•    Այրոցն ի հայտ է գալիս հանկարծակի, ընդ որում, առկա է որևէ տոքսինի ազդեցություն,
•    եթե առկա է շաքարային դիաբետ, ու ոտքի վրա առաջացել է բաց վերք,
•    այրոցը տարածվում է դեպի վեր,
•    եթե հայտնաբերվել է ոտքերի մատների, ոտնաթաթերի զգացողության բացակայություն

17.09.2021