«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում

Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում

Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար:

 

Նախկինում նման վիճակների ժամանակ կատարվում էին բարդ վիրահատություններ, իսկ այժմ անցանելիության վերականգնումն իրականացվում է ախտահարված շրջանի ստենտավորմամբ:

 

Ստենտը յուրահատուկ խողովակաձև կաղապար է, որը պատրաստված է մետաղից կամ պոլիմերից: Ստենտավորումը վիրահատական միջամտությամբ նեղացած հատվածի լայնացման նպատակով ստենտի ներդրումն է: Ստենտավորումն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ:

 

Կիրառումը

 

Ստենտները հաճախ կիրառում են ՍԱՏ չարորակ ուռուցքների ժամանակ: Ուռուցքային գործընթացն ուղեկցվում է ուռուցքի նկատելի աճով, որն բերում է, օրինակ, կերակրափողի լուսանցքի նեղացման: Ստենտի տեղադրման ցուցումներ են նաև` կերակրափողի այրվածքը, հետվիրահատական և վնասվածքներից հետո սպիացման արդյունքում նեղացումները:

 

Հնարավոր բարդությունները

 

Ստենտավորումը, ինչպես և ցանկացած վիրաբուժական միջամտություն, կապված է բարդությունների զարգացման վտանգի հետ: 

 

Հազվադեպ տեղի է ունենում ստենտի արտամղում:  Նման դեպքերում ստենտը հեռացվում է և դրվում է նորը: Առկա է հաստ աղու պերֆորացիայի վտանգ:

 

Կենսակերպը

 

Աղիների մեջ ստենտի տեղադրումից հետո բուժառուն կարող է ապրել սովորական կյանքով: Սնունդը ներառում է բավարար քանակի բջջանք և շատ հեղուկներ: Պետք է բացառել դժվարամարս և գազ առաջացնող մթերքները: Ստենտի առկայության դեպքում անհրաժեշտ է սնվել հաճախ, փոքր չափաբաժիններով:

 

Հսկողությունը

 

Կապված հիմնական հիվանդության հետ, որի արդյունքում առաջացել է նեղացումը, հիվանդը հսկվում է թերապևտի, ուռուցքաբանի կամ վիրաբույժի կողմից:


Ստենտի հեռացումը

 

Հնարավորության դեպքում, հետագայում իրականացվում է վիրահատական միջամտությամբ ախտաբանական օջախի հեռացում` ստենտի հետ միասին:  Եթե հնարավոր չէ հեռացնել օրգանի այն մասը, որտեղ նեղացումն է, ստենտը մնում է մշտապես:

23.09.2021