«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Մանրէաբանական պատերազմ… ստամոքսում

Մանրէաբանական պատերազմ… ստամոքսում

Գաստրոէնտերոլոգների վերջին տվյալների համաձայն՝ մարդկանց մեծ մասի մոտ (մոտավորապես 80%) օրգանիզմում առկա է Helicobacter Pylori մանրէն: Հենց դրա առկայությունն է մարդու մոտ քրոնիկ անտրալ ատրոպիկ գաստրիտի, քրոնիկ էրոզիվ գաստրոդուոդենիտի, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության պատճառը, իսկ ամենավտանգավորն այն է, որ հելիկոբակտերիայի ներկայությունն օրգանիզմում կարող է նաև՝ ամենատարբեր տարիքներում, ստամոքսի քաղցկեղ առաջացնել:

 

Այս վարակը վտանգավոր է նաև այն առումով, որ հեշտ է փոխանցվում մարդուց` մարդուն, անգամ ամենասովորական կենցաղային շփման միջոցով. բավական է խմել նույն բաժակից, կամ համբուրել զուգընկերոջը: Այդ պատճառով գաստրոէնտերոլոգները ներկայում խոսում են հելիկովարակի բռնկման մասին: Հիվանդությունը շատ արագ փոխանցվում է բուժառուի ընտանիքի բոլոր անդամներին:

 

Ախտանշանները

 

Հելիկոբակտերիայի ախտանշանները բազմազան են. ստամոքսային դիսպեպսիայի (սրտխառնոց, ուտելուց հետոч ծանրություն ստամոքսում, բերանից տհաճ հոտ)  աննշան ախտանշաններից մինչև խիստ արտահայտված ցավը:

 

Խորհուրդ է տրվում հետազոտվել այս վարակի կապակցությամբ՝ ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, նախկինում ունեցած ստամքոսային արյունահոսության, ստամոքսի ուռուցքով հիվանդ հարազատներ ունենալու դեպքերում:

 

Հելիկոբակտերիայի ախտորոշումն իրականացվում է գաստրոսկոպիայի (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա) օգնությամբ, որի ընթացքում իրականացվում է նաև բիոփսիա է: Վերջինս համարվում է ամենավստահելի հետազոտությունը, քանի որ բացարձակ ճշգրտությամբ թույլ է տալիս որոշել մարսողական օրգանների ախտահարման աստիճանը և օգնում համապատասխան բուժում նշանակել:

 

Բուժումը

 

Հետազոտության արդյունքների հիման վրա ընտրվում է բուժման անհատական մոտեցում, որը, բացի ստամոքսի թթվության պաշարողների, ներառում է նաև սպեցիֆիկ հակաբիոտիկներ՝ ըստ ստամոքսի լորձաթաղանթի վրա մանրէի ազդեցության ակտիվության: Դա հնարավորություն է տալիս հասնել մանրէի էրադիկացիայի (ոչնչացման) 90-95 տոկոս դեպքերում՝ արդեն բուժման առաջին կուրսի ընթացքում: Դեղն ընտրվում է՝ հաշվի առնելով անհատական ընկալությունը, հնարավոր բարդությունների բացառումը կամ նվազեցումը: Բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում:

04.01.2022