«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ի՞նչ է երիկամային անբավարարությունը

Ի՞նչ է երիկամային անբավարարությունը

Երիկամը կարևոր դեր ունի օրգանիզմից էքսկրետոր և տոքսիկ նյութերի հեռացման գործում: Այն նաև մեծ դեր է կատարում զարկերակային ճնշման, օրգանիզմում հեղուկների և էլեկտրոլիտների քանակի, թթվա-հիմնային հավասարակշռության  կարգավորման համար: Եթե երիկամներում նվազում է այդ խնդիրների իրականացման ունակությունը, նշանակում է առկա է երիկամային անբավարարություն:

 

Վերջին տարիներին ավելացել է շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշմամբ տառապողների թիվը,  որի արդյունքում շատացել է նաև երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողների քանակը:

 

Ախտորոշումը

 

Երիկամի գործունեությունն արտահայտում է կրեատինինի և միզանյութի մակարդակն արյան մեջ: Այդ մակարդակի բարձրացումը վկայում է երկու երիկամների գործունեության վատացման մասին: Պետք է հիշել, որ արյան շիճուկում կրեատինինի անգամ աննշան ավելացումն արդեն երիկամների ֆունկցիայի նվազման նշան է: Եթե կրեատինինը կազմում է 1,6 մգ/դլ (140 մկմոլ/լ), ուրեմն երիկամները չեն կատարում իրենց գործառույթը 50 տոկոսից ավելի:

 

Կարո՞ղ է մեկ երիկամի գործառույթի վատացումն առաջացնել երիկամային անբավարարություն:

 

Ո՛չ: Մեկ երիկամի գործառույթի վատացումը կամ նրա հեռացումը չի ազդում երիկամների ընդհանուր գործունեության վրա, քանի որ առողջ երիկամն իր վրա է վերցնում ամբողջ աշխատանքը:

 

Երիկամային անբավարարության երկու հիմնական տեսակները

 

Տարբերում են սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն:

 

Սուր երիկամային անբավարարություն

 

Սուր երիկամային անբավարարության ժամանակ երկու երիկամների գործունեությունը գրեթե բացակայում է, ընդ որում, շատ կարճ ժամանակահատվածում՝ մարմնի բազմաթիվ տրավմաների արդյունքում: Ճիշտ և ժամանակին ցուցաբերած բուժման արդյունքում հիվանդների մեծամասնության մոտ երիկամների գործունեությունը վերականգնվում է:


25.01.2022