«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Ինչպե՞ս պաշտպանել հոդերը

Ինչպե՞ս պաշտպանել հոդերը

Արթրոզ, օստեոարթրոզ, օստեոարթրիտ հիվանդությունները հաճախ զարգանում են տարիքի հետ և առաջացնում հոդերի քայքայում:

 

Ցավոք, դրանք քրոնիկ ընթացք ունեն և առայսօր հայտնաբերված չեն բուժման լիարժեք մեթոդներ: Այնուամենայնիվ, հնարավոր է դանդաղեցնել հոդերի քայքայման ընթացքը և ճիշտ մոտեցմամբ կանխարգելել այն:

 

Անհրաժեշտ է վերահսկել մարմնի քաշը

 

Որքան մարմնի քաշը մեծ է, այնքան մեծ է նաև ծանրաբեռնվածությունը հոդերի վրա: Անգամ մի քանի կիլոգրամով քաշի նվազումը նկատելիորեն քչացնում է օստեոպորոզի զարգացման վտանգը, իսկ արդեն նրա առկայության պայմաններում՝ թեթևացնում է ախտանշանները:

 

Շարժումը կյանք է

 

Հոդերի և մկանների առողջության պահպանման լավագույն միջոցը ֆիզիկական ծանրաբեռնվածություննէ: Եթե ցանկանում եք, որ հենաշարժական համակարգը ծառայի երկար տարիներ՝ անհրաժեշտ է շաբաթը 5 անգամ 30 րոպե զբաղվել սպորտով: Ֆիզիկական աշխատանք է նաև այգում, բանջարանոցում աշխատելը:

 

Եթե ժամանակ չունեք մարզասրահ հաճախելու, ապա կարելի է այլ կերպ լրացնել ֆիզիկական ակտիվությունը՝ աշխատանքի գնալ և տուն վերադառնալ հնարավորին ոտքով, զբոսնել ամեն օր մոտավորապես կես ժամ, զբաղվել մարմնամարզությամբ: Սակայն ծանրաբեռնվածությունը և մարզումները պետք է համապատասխանեն հոդերի վիճակին: Չափից ավելի լարվածությունը և սպորտով ոչ ճիշտ զբաղվելը կարող է ավելի արագացնել հոդերի վնասումը:

 

Սննդակարգում ավելացրեք ձուկ և բանջարեղեն

 

Հոդերի և ոսկրերի ամրության համար անհրաժեշտ է վիտամին D: Կանաչ բանջարեղենը և յուղոտ ձուկը (սկումբրիա, սարդինա) պարունակում են մեծ քանակի վիտամին D:  Ձկան մեջ առկա են նաև օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք պայքարում են օրգանիզմի բորբոքային գործընթացների դեմ:  

 

Պակասեցնել հացաբուլկեղենի և շաքարի օգտագործումը

 

Շաքարը և ռաֆինացված ածխաջրատները բացասաբար են ազդում հոդերի վիճակի վրա և նպաստում են բորբոքային գործընթացների ուժեղացմանը: Անհրաժեշտ է որքան հնարավոր է պակասեցնել շոկոլադի, թխվածքների, սպիտակ հացի, սպիտակ բրնձի, քաղցր, գազավորված ըմպելիքների օգտագործումը, հատկապես այն պատճառով, որ այդ մթերքները նաև կարող են ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ:

 

Անհրաժեշ է խուսափել վնասվածքներից

 

Ոդի վնասվելու դեպքում մեծանում է օստեոարթրիտի զարգացման հավանականությունը: Այդ պատճառով պետք է հնարավորին զգույշ լինել, և հետևել անվտանգության կանոններին` սպորտով զբաղվելիս, մեքենա վարելիս և այլն:

28.01.2022