«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Լեղուղիների դիսկինեզիա

Լեղուղիների դիսկինեզիա

Լեղուղիներով լեղու հոսքի դժվարացումն անվանում են լեղուղիների դիսկինեզիա:


Պատճառները

 

•    Օրգանիզմի հորմոնալ հավասարակշռության խանգարում,
•    հոգեհուզական խնդիրներ՝ սթրես, անքնություն, գրգռված վիճակ,
•    կլիմակտերիկ շրջան` կանանց մոտ,
•    անառողջ սնունդ՝ յուղոտ, կծու, ապխտած, աղի մթերքների օգտագործում,
•    որոշ մթերքների նկատմամբ ալերգիա,
•    ստամոքսի, լյարդի, աղիների ախտաբանություն:

 

Ախտանշանները

 

Կլինիկական պատկերմ արտահայտվում է ի սկզբանե, որի պատճառով բուժառուները շուտ են դիմում մասնագետի:

 

Ամենաարտահայտված ախտանշանն ցավն է, որը կարող է տարբեր բնույթ ունենալ.

 

•    լեղապարկի ուժեղ կծկումների ժամանակ ցավը սուր է, նոպայաձև, տարածվում է դեպի աջ թիակ և ուսահոդ,
•    լեղու դանդաղած շարժման ժամանակ ցավը բութ է, նվվացող, մշտական, կապված չէ սնունդ ընդունելու հետ

 

Լեղուղիների հիպերկինետիկ դիսկինեզիայի նշանները (լեղու հոսքի մեծ արագությունը) բարդանում են սուր ցավային նոպայաով (կոլիկ), արյան ճնշման բարձրացումով և սրտխփոցով:

 

Այլ ախտանշաններ.

 

•    մաշկի և լորձաթաղանթի դեղնություն,
•    կղանքի բաց գույն,
•    լյարդի մեծացում,
•    բերանում` չորություն, դառնություն,
•    փորկապություն կամ լուծ,
•    սնունդ ընդունելուց հետո սրտխառնոց և փսխում, նաև՝ ախորժակի վատացում:

 

Ախտորոշման համար կատարվում են մի շարք հետազոտություններ, որոնց շարքում նաև՝ ուլտրաձայնային հետազոտություն:

 

Բուժումը

 

Առաջին հերթին պետք է կարգավորել ապրելակերպը և սնունդը: Անհրաժեշտ է հետևել օրվա ռեժիմին, լինել մաքուր օդում, շատ քայլել, ճիշտ կազմակերպել հանգիստը:

 

Սննդի մեջ պետք է լինեն.

 

•    կաթ և կաթնամթերք՝ մածուն, թթվասեր և այլն,
•    խաշած բանջարեղեն,
•    դիետիկ միս և ձուկ,
•    բուսայուղեր` սահմանափակ քանակով,
•    շիլաներ` ջրով եփված:

 

Հիվանդը պետք է օգտագործի հանքային ջուր` բժշկի խորհրդով:  

 

Անհրաժեշտ է բացառել ալկոհոլը, սուրճը, թունդ թեյը, տապակած կերակուրները, համեմունքները, թաձրուկները և գազ առաջացնող մթերքները, սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով՝ 2-3 ժամը մեկ:

 

Լեղուղիների հիպերտոնիկ դիսկինեզիայի սրացման ժամանակ, սննդի կարգավորումից զատ, պահանջվում է նաև դեղորայքային բուժում:

 

Առաջին հերթին, դրանք լեղամուղներ են, բայց լեղու արագ հոսքի դեպքում դրանք հակացուցված են:

 

Լրացուցիչ կարող են նշանակվել.

 

•    սպազմոլիտիկներ՝ սուր ցավի նոպաները հանելու համար,
•    ֆերմենտատիվ պատրաստուկներ՝ մարսողությունը լավացնելու համար:

 

Թերապիայի ներառում է նաև.

 

•    դյուբաժ՝ լեղուղիների մաքրում,
•    կետային մերսում,
•    էլեկտրաֆորեզ,
•    ասեղնաբուժություն:

 

Լեղուղիների դիսկինեզիայի ժամանակ ժողովրդական բուժման մեթոդներն արդյունավետ են, սակայն այդ բուժումը պետք է անցկացնել երկարատև ռեմիսիայի շրջանում: Դեղաբույսերի եփուկները և թուրմերը պետք է կանխարգելիչ նպատակով օգտագործել տարվա ընթացքում երկանգամյա կուրսերով:

 

Ամբողջ բուժումն անհրաժեշտ է ստանալ բժշկի հսկողությամբ:
 

07.03.2022