Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Քաղցրակերության վնասները

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի երկու մարդու արտաքին տեսքում հսկայական տարբերություն կա: Նա մասսայական հետազոտություն է իրականացրել՝ 600 մարդկանց ուսումնասիրելուց հետո համեմատել է նրանց շաքարի քանակն արյան մեջ: Ամենաերիտասարդ տեսք ունեին այն մարդիկ, որոնց արյան մեջ շաքարի քանակը ցածր էր և՝ հակառակը:
Վաղուց է հայտնի, որ շաքարը վնասում է անոթները և նպաստում ազատ ռադիկալների ավելացմանը, որոնց պատճառով բջիջներն սկսում են քայքայվել ավելի վաղ և մաշկը դառնում է կնճռապատ, չոր և կորցնում է առաձգականությունը:
Գիտնականը կողմ չէ նաև շաքարից լիովին հրաժարվելուն, որովհետև դա ևս կարող է տխուր հետևանքների հասցնել:
Շաքարից լրիվ հրաժարումը չի օգնում առողջ լինելուն և չի դանդաղեցնում ծերացումը: Լիովին հրաժարման ժամանակ մշտապես առկա է քաղցի զգացողությունը, որը նպաստում է քաշի ավելացմանը, ընկճախտին, մազաթափությանը և անքնությանը:
Ներկայում շատ կանայք շաքար չօգտագործելու համար հրաժարվում են նաև բրնձից, մակարոնեղենից, խմորեղենից: Բայց նրանք անընդհատ ուտել են ցանկանում և իրենց ենթարկում են ուշագնացությունների վտանգին: Մարդկանց մյուս մասը սննդում ներառում է ամեն ինչ` ինչ-որ չափով, բայց, միաժամանակ, շաքարի դեմ դեղեր է ընդունում: Սակայն այդ դեղերը ճնշում են հորմոնալ ֆոնը և առաջացնում են տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ արգանդի միոմա:
Շաքարը փոքր չափով անհրաժեշտ է օրգանիզմին: Երիտասարդությունը պահպանելու համար փորձագետները խորհուրդ են տալիս կրճատել կոլայի, պաղպաղակի, թխվածքների օգտագործումը և օրվա սննդի մեջ ներառել բնական օգտակար մթերքներ՝ ձուկ, լոբազգիներ, կարմիր բանջարեղեն, կանաչ թեյ, ընկուզեղեն:
Որոշ գիտնականներ գտնում են, որ շաքարից բացի կան այլ մթերքներ ևս, որոնք նպաստում եմ վաղաժամ ծերացմանը՝ կարտոֆիլային չիպսեր, կարտոֆիլ ֆրի, սուրճ, երշիկ, բեկոն, տապակած միս, էներգետիկ ըմպելիքներ, թթու վարունգ և այլն: