«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Անքնություն

Անքնություն

Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել:


Անքնության տեսակները

 

  • Առաջնային ինսոմնիա, երբ քնի խանգարումները կապված չեն որևէ հիվանդության կամ իրավճակի հետ
  • Երկրորդային ինսոմնիա, որն առաջանում է որևէ հիվանդության հետևանքով՝ ուռուցքային հիվանդություն, վնասվածք, ստամոքսի այրոց, ասթմա, արթրիտ, ընկճախտ, ալկոհոլի կամ որոշ դեղերի ընդունում և այլն:

 

Ըստ տևողության և հաճախականության տարբերում են.

 

  • քրոնիկ անքնություն, որն արտահայտվում է կանոնավոր քնի խանգարմամբ` մի քանի ամսվա ընթացքում, կամ դիտվում է պարբերաբար՝ 3-4 ամիսը մեկ՝ երկար տարիներ,
  • սուր անքնություն` քնի կարճատև խանգարում է, որը կարող է տևել 1 օրից մինչև մի քանի շաբաթ:


Պատճառները

 

  • Ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածություն,
  • սիրտ-անոթային հիվանդություններ,
  • էնդոկրին համակարգի գործունեության խանգարումներ,
  • գիշերային աշխատանք,
  • կյանքի ռիթնի փոփոխություն,
  • ստամքս-աղիքային համակարգի խնդիրներ,
  • ինքնաթիռով հաճախակի թռիչքներ,
  • նյարդային համակարգի հիվանդություններ,
  • հուզական ապրումներ,
  • սթրեսներ:


Նյարդային համակարգի վրա բացասաբար է ազդում քնաբեր դեղերի երկարատև օգտագործումը, որն, ի վերջո, կարող է անքնության խնդիրը խորացնել: Այդպիսի դեղերի երկարաժամկետ ընդունումը բարձրացնում է նյարդային լարվածությունը:


Անքնության ժամանակ անհրաժեշտ է դիմել նյարդաբանի:


Բուժման մեթոդները


Եթե անքնության համար լուրջ պատճառ չկա, բավական է կարգավորել օրվա ռեժիմը: Եթե դա չի օգնում, պետք է ընդունել բժշկի նշանակած քնաբեր դեղորայքը:


Քրոնիկ անքնությունից ազատվելու համար երբեմն բավական չեն քնաբեր պատրաստուկները, և անհրաժեշտ է պարզել դրա պատճառն ու նպաստող գործոնները: Անքնության դեպքում լավ արդյունք են տալիս նաև ֆիզիկական մարզումները և մերսումը:


Քրոնիկ անքնությունը կարող է տևել երկար տարիներ, և դրա արդյունքում հնարավոր է ի հայտ գան այլ խնդիրներ ևս.

 

  • ավելորդ քաշ,
  • սրտի հիվանդություններ,
  • գաստրիտ,
  • շաքարային դիաբետ,
  • զարկերակային հիպերտոնիա,
  • հոգեկան խնդիրներ:


Եթե հաջողվում է ազատվել քնի խանգարումից, դրանից հետո հարկ է զբաղվել կանխարգելիչ միջոցառումներով՝ նրա կրկնությունը բացառելու համար.

 

  • հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, նարկոտիկներից, ծխելուց,
  • ամեն օր պառկել քնելու միևնույն ժամին,
  • մերսումներ անել
  • հաճախակի լինել մաքուր օդում:

 

Անհրաժեշտ է ապահովել քնի համար անհրաժեշտ պայմաններ՝ մութ և օդափոխված, ոչ խիստ տաք սենյակ: Քնելուց առաջ լավ է ցնցուղ ընդունելը և ընթերցանությունը:

08.07.2022