Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Հետքովիդային մազաթափություն

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ: Մազաթափության հակում ունեցողների մոտ այն կարող է շարունակական դառնալ:
Պատճառները
Մասնագետների հետազոտությունների համաձայն, մազաթափությունը քովիդից հետո դիտվում է մարդկանց 24 տոկոսի մոտ` որպես քովիդ վարակի հետևանք:
Ընդ որում, վիրուսն ինքը չի ազդում մազարմատների վրա:
Մազաթափությունը դիտվում է հետևյալ պատճառներով.
- ինտոքսիկացիա,
- 38,5-ից բարձր ջերմություն,
- միկրոթրոմբների առաջացում, որը վատացնում է գլխամաշկի միկրոշրջանառությունը,
- Քովիդ-19-ի դեղորայքային բուժումը՝ հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղեր, իմունադեպրեսանտներ, իմունամոդուլյատորներ,
- սթրես՝ քովիդ ախտորոշման պատճառով:
Հետքովիդային մազաթափությունը դիտվում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, ու կապ ունի տարած վարակի ծանրության հետ:
Քովիդային մազաթափության դեպքում մազերի լարվածության դրական թեստի ժամանակ (pull-test) մազերի կորուստը հասնում է 25-30 տոկոսի, որը խիստ արտահայտված մազաթափություն է (նորմայում այն 10-15 տոկոս է):
Խիստ արտահայտվում է նաև մազերի աճի դանդաղում:
Հուսահատվել պետք չէ: Iնչպես նշվեց, մազերի աճn ինքնուրույն վերականգնվում է, կամ այն հնարավոր է վերականգնել որոշ միջոցառումների արդյունքում: Մազերի աճի կայունացման և վերականգնման գործընթացը, սովորաբար, սկսվում է 6 ամսվա ընթացքում, իսկ նախկին ծավալի վերականգնումն ավելի երկարատև գործընթաց է:
Երբեմն հետքովիդային մազաթափությունը կանգ չի առնում: Դրա պատճառները պարզված չեն: Ենթադրվում է, որ այստեղ դեր ունեն մազարմատներում ընթացող իմունային փոփոխությունները:
Բուժումը
Անհրաժեշտ է անմիջապես դիմել համապատասխան մասնագետի՝ բժիշկ-տրիխոլոգի:
Բացի այդ, անհրաժեշտ է այս խնդիրը չդարձնել սթրեսի պատճառ, չսևեռվել թափվող մազերի քանակի վրա: Դա ընդամենը կբարդացնի վիճակը: Պետք է գլուխը հաճախակի լվանալ, ոչ թե պակասեցնել այն՝ մազերի թափվելուց զգուշանալով:
Օգնում են գլխամաշկի պլազմոթերապիան, փիլինգի կուրսերը, որոնց արդյունքում գլխի մաշկը մաքրվում է ճարպագեղձերի ավելորդ արտադրությունից, խթանվում է մաշկի վերականգնումը: Կան նաև մազերի աճին նպաստող պատրաստուկներ, որոնց օգտագործման համար հարկ է խորհրդակցել բժշկի հետ: