«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պացիենտների համար

Քրոնիկական կոլիտ

Քրոնիկական կոլիտ

Քրոնիկական կոլիտն աղիներում բորբոքային ախտընթաց է, որի դեպքում խանգարվում է հաստ աղու նորմալ գործառույթը, մարդուն անհանգստացնում են որովայնային ցավերն ու աղիների խանգարումը:

 

Կոլիտի առաջացման պատճառները տարբեր են. սննդակարգի խանգարում, ալկոհոլի չարաշահում, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, որոնց  դեպքում մարսողական ֆերմենտների անբավարարություն է զարգանում: Աղիների բորբոքային ախտընթաց կարող է հրահրել նաև թունավորումը, ինֆեկցիոն հիվանդությունները, հակաբիոտիկների անվերահսկելի ընդունումը, որոնք խախտում են աղիների նորմալ ֆլորան:  

 

Անբարենպաստ գործոնների ազդեցությամբ աղիներում տեղի է ունենում սննդի մարսողության և սննդարար նյութերի յուրացման խանգարում, զարգանում է դիսբակտերիոզ, վատանում է մոտորիկան: Այս բոլոր երևույթները ժամանակի հետ քրոնիկական բնույթ են ձեռք բերում: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ և ամեն տեսակի դեղամիջոց ընդունել, քանի որ միայն բժիշկը կարող է պարզել հիվանդության զարգացման ճիշտ պատճառները և համապատասխան բուժում նշանակել:  

 

Մարդն ինքն իրեն կարող է օգնել պահպանելով որոշակի սննդակարգ. երբեմն դրա օգնությամբ հնարավոր է լինում լավացնել վիճակը և վերացնել կոլիտի ցավային դրսևորւմները:

 

Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է անցնել, այսպես կոչված, կոտորակային սննդակարգի, որի դեպքում սնունդն ընդունում են օրական 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով: Սննդամթերքը պետք է լինի տրորված, առանց կոպիտ սննդաթելիկների, հարկ է բացառել թխվածքը, տապակած, կծու, աղի, ապխտած մթերքը: Բացառվում է սև հացը, կաթը, ալկոհոլը, պահածոյացված մթերքը, գազավորված ըմպելիքը: Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել  սննդի մեջ հում մրգերն ու բանջարեղենը, ընդեղենը, կաղամբը, քանի որ այս սննդամթերքն ավելացնում է գազագոյացումը: Այս դեպքում պետք է օգտագործել շոգեխաշած միս ու ձուկ, ջրով եփած շիլաներ: 

 

Վիճակը կարգավորվելուց հետո արդեն կարելի է ճաշատեսակը ընդլայնել, ներառելով կաթնամթերք, տապակած ու խաշած բանջարեղեն: Փորկապության դեպքում օգտակար են թարմ միրգն ու բանջերեղենը, մրգերի չրերը, խոշոր աղացվածքի ալյուրից հացը, բուսական յուղը:

 

Անհրաժեշտ է իմանալ, որի աղիների քրոնիկական հիվանդությունն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելումը, որքան էլ սովորական հնչի, ստամոքս-աղիքային հիվանդությունների բուժումն է, հարկ է ճիշտ սնվել, ալկոհոլային խմիչքը սահմանափակել: 

 

 

15.05.2017