Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Վակուումային բուժում (թերապիա)

Վակուումային բուժումը (թերապիան)՝ վակուումային ապակյա տարաներով, օգնում է բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ՝ ողնաշարի պաթոլոգիա (օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, գոտկային մկանների կծկանքներ), շնչառական օրգանների քրոնիկ հիվանդություններ (բրոնխիալ ասթմա, քրոնիկ բրոնխիտ, բրոնխէկտազ, կրկնվող թոքաբորբեր), հիպերտոնիկ հիվանդություն և այլն:
Վակուումային մերսման հիմքում ընկած է բացասական ճնշումը: Տարայից դուրս է հանվում օդը, ստեղծվում է վակուում, և մաշկը ներքաշվում է դեպի անօդ տարածություն:
Միջամտությունից հետո հաճախ առաջանում են կարմիր շրջաններ՝ էքստրավազատներ: Ի տարբերություն սովորական կապտուկների, այդտեղ անոթները չեն վնասվում, սակայն բարձրանում է նրանց թափանցիկությունը: Սովորաբար էքստրավազատներն առաջանում են առաջին միջոցառումներից հետո միայն և անցնում են 2-7 օրից:
Վակուումային մերսումն օգնում է.
- Լավացնելու արյան շրջանառությունը և հյուսվածքների թթվածնային մատակարարումը,
- Ազատվել ցելյուլիտից և արագ նիհարել,
- Նվազեցնել այտուցները,
- Վերականգնել մաշկի կոլլագենային թելիկների կառուցվածքը և լավացնել ֆիբրոբլաստների գործունեությունը, որոնք պատասխանատու են կոլլագենի արտադրության համար,
- Թուլացնել մկանները, հանել կարկամության զգացողությունը,
- Նվազեցնել ցավի զգացողությունըՎերականգնել մկանները վնասվածքներից և ծանրաբեռնվածությունից հետո:
Հարաբերական և բացարձակ հակացուցումներն են՝ մաշկի և փափուկ հյուսվածքների ախտահարումը։
Անոթային խնդիրները (թրոմբոզ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, անևրիզմա, վարիկոզ), արյան մակարդելիության խանգարումներ, արյունահոսությունների հակում, բարորակ կամ չարորակ ուռուցքներ, մաշկային և ներքին օրգանների որոշ հիվանդություններ, մրսածական հիվանդություններ և բարձր ջերմություն, հղիություն:
Կան վակուումային մերսման տարաների մի քանի տեսակներ ապակյա սովորական, որոնց մեջ վակուումը ստեղծվում է այրման արդյունքում, ապակյա տարաներ՝ ռեզինե տանձիկով, որի ժամանակ վակուում է առաջանում սեղմումով, սիլիկոնային կամ ռեզինային՝ դինամիկ մերսման համար, տարաներ մեխանիկական պոմպով, մագնիտով տարաներ և այլն:
Վակուումային տարաները դրվում են մարմնի հարթ մակերեսին, որտեղ չկան ոսկրային անհարթություններ:
Տարայի տրամագիծը կախված է ընտրված շրջանից. մեջքին, կրծքին, որովայնին, նստատեղին՝ 50 մմ և ավելի, պարանոցա-օձիքային շրջան, վերջույթներ՝ 33-44 մմ, դեմք, ներբաններ, դաստակ՝ 11-22 մմ:
Չարժե դրանք տեղադրել ծնկան և արմնկային հոդերի ծալքերում, անութափոսերում, շեքի շրջանում, կրծքագեղձերին, պորտի շրջանում, պարանոցի կողմնային շրջաններում․ այն հատվածներում, որտեղով անցնում են խոշոր զարկերակներ:
Դաշտանի ժամանակ խորհուրդ չի տրվում վակուումային մերսում օգտագործել որովայնին և ազդրերի վերին շրջանում:
Մերսումից առաջ անհրաժեշտ է լվանալ մաշկը օճառով, տաքացնել այն, 5 րոպե շփել այդ հատվածը, մաշկին քսել մերսման յուղեր կամ կրեմներ՝ ձիթայուղ, դեղձի յուղ և այլն:
Ինչպե՞ս իրականացնել վակուումային մերսումը.
- Ստատիկ՝ տարան ամրացվում է և այդպես մնում մի որոշ ժամանակ:
- Դինամիկ՝ տարան նախ ամրացվում է մաշկին, ապա սկսում են այն շարժել: Այս դեպքում մերսումը շատ խորը չի ազդում, սակայն ընդգրկում է ավելի մեծ հատված:
Ստատիկի դեպքում օդը հանելով դրվում է տարան: Տարաները դրվում են միմյանցից 5-10 սմ հեռավորությամբ: Առաջին անգամ դրանք թողնել է պետք 3-5 րոպե: Աստիճանաբար՝ 5-ական րոպե ավելացնելով՝ միջամտության տևողությունը հասցվում է մինչև 15-20 րոպե:
Չպետք է շատ ուժեղ ցավ դիտվի: Նման դեպքերում անհրաժեշտ է հեռացնել տարան:
Տարան հանելիս պետք է սեղմել մաշկը և զգուշությամբ բարձրացնել տարայի եզրը, ապա հանել այն:
Մերսումը իրականացվում է 2-3 օրը մեկ անգամ՝ 8-12 անգամ, ընդմիջումը կուրսերի միջև 3 շաբաթից 2 ամիս է:
Դեմքի մերսման ժամանակ տարան պետք է դնել դեմքին և զգուշությամբ այն սահեցնել մերսման գծերով՝ կենտրոնից դեպի դուրս, չմոռանալ միջհոնքային տարածությունը, որտեղ մկանները միշտ լարված են լինում: Տևողությունը պետք է լինի 5-10 րոպե: