«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչու՞ ենք մենք հիվանդանում

Ինչու՞ ենք մենք հիվանդանում

Մենք շատ ենք լսում հետևյալ  արտահայտությունը. «Բոլոր հիվանդությունները նյարդերից են», որին էլ հետևում է. «Որոշներն էլ` հաճույքից»: Իսկ ինչի՞ց է առաջանում մրսածությունը:

Հասկանալի է, պատճառը վարակներն ու թուլացած իմունիտետն է: Իսկ մրսածության զարգացման համար գոյություն ունի՞ հոգեբանական նախապայման:

Հոգեբանները վաղուց են նկատել, որ յուրաքանչյուր հոգեբանական խնդիր համապատասխանում է որոշակի օրգանին: Օրինակ, սրտի շրջանում ցավերը վկայում են սրտային խնդիրների մասին (ծանր ապրումներից հետո խանգարվում է սրտամկանի սնուցումը, ինչն էլ հետևանք է սրտում ցավերի): Գլխացավերը կարող են վկայել հոգեհուզական ծանրաբեռնվածությունների  և  չլուծվող խնդիրների առկայության մասին (հաճախ ենք լսում.«...այս հարցը գլխացավանք է դառնալու»): Ալերգիան «հաղորդում է» ոչ միայն ալերգենների անհանդուրժողականության, այլև կենցաղային իրավիճակների մասին` աշխատանքում, ընտանիքում, ընկերների հետ:  Եթե ինքներդ ձեզ  տալիս եք բացասական հրահանգ.«Ես դա չեմ մարսի», հնարավոր է խնդիրներ սկսվեն ստամոքսի հետ, հիմա էլ այն ի վիճակի չէ կերածը մարսել… Ներքին հրահանգը տառացիորեն ղեկավարում է ինքնազգացողությանը:

Մենք սովորել ենք սեզոնային վիրուսային ինֆեկցիաներին, և դրանց հաճախ  անլուրջ ենք վերաբերվում, մտածելով, որ ինքն իրեն կանցնի: Իսկ ինչպիսի խնդիրների մասին է մեզ ահազանգում մրսածությունը, իսկ ցավող կոկո՞րդը, խցանված քի՞թը:  Հիվանդ կոկորդում է գտնվում մեր խոսակցական ապարատը` ձայնալարերը, որոնք մրսածության ժամանակ կարող են բորբոքվել և այդ դեպքում մեր ձայնը դառնում է ավելի ցածր ու խզխզան, դժվարանում ենք խոսել: Այնպիսի տպավորություն է,  կարծես մեզ զրկել են ձայնի իրավունքից:

Կոկորդով են անցնում կարևոր անոթները, նյարդերը կերակրափողը,  շնչափողը, դրանք օրգանիզմի «դարպասներն» են համարվում, որոնք էլ առաջին հերթին, զանազան ինֆեկցիաների և մանրէների թիրախն են դառնում և որոնց լորձաթաղանթի բջիջների կայունությամբ է պայմանավորված  մեր դյուրընկալությունն  ինֆեկցիաերի հանդեպ:

Մրսածությունը կարող է վկայել  նաև այն մասին, որ անհրաժեշտ է հանգստանալ, վերցնել ոչ մեծ թայմ-աուտ, որոշ ժամանակ տանը մնալ, խուսափելով աշխատավայրում կամ ինստիտուտում  տհաճ իրավիճակներից: Հաճախ հիվանդ մարդիկ խնդիրներ են ունենում ոչ միայն իմունիտետի, նաև տնից դուրս  չգալու, և չաշխատելու ցանկության հետ: Դրա հետ մեկտեղ, մարդը կարող է  նույնիսկ չգիտակցել, թե ինչ է անում, և սկսի խիստ անհանգստանալ այդ ամենից:

Մրսածությունն ունի իր հոգեբանական օգուտը. մարդն «ավտոմատ կերպով» անցնում է «հատուկ դիրքի»` հարազատների ուշադրության կենտրոնում է, բոլորն անհանգստանում են, բոլոր խնդրանքներն առաջին  իսկ պահանջի դեպքում, բավարարվում: Էլ երբ կարելի է հույս ունենալ այդպիսի «թագավորական հարաբերությունների»:

Մրսածությունն ունի նաև բացասական կողմեր. աշխատանքային պլանները խախտվում են,  հազն ու քթի խցանումները չեն թողնում հանգիստ քնել, կարդալու և հեռուստացույց դիտելու ցանկություն չկա, քնկոտ և թույլ լինելու պատճառով: Դրա համար ավելի լավ է չհիվանդանալ:

Եթե դուք հաճախ եք հիվանդանում, ապա հարկ է շատ ուշադիր լինել առողջության հանդեպ: Իմունաբանը կախտորոշի իմունիտետի աշխատանքն ու ցույց կտա «թույլ տեղերը, թերապևտը կտա ընդհանուր հանձնարարականներ իմունիտետի ամրպնդման համար, հոգեբանը կօգնի «գիտակցության սև արկղից» հանել թաքնված մտքերն ու համոզմունքները: Իսկ իմունակարգավորող պատրաստուկները կաջակցեն իմունիտետին և կուժեղացնեն օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային ինֆեկցիաների դեմ:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու

 

 

14.12.2016