«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մասնագետների համար

Վեստիբուլյար ապարատի վիճակը քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում

Վեստիբուլյար ապարատի վիճակը քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում

Միջին ականջի քրոնիկ հիվանդությունների շարքին է պատկանում քրոնիկական սեկրետոր միջին օտիտը, որը հայտնի է նաև գրականության մեջ որպես «էքսուդատիվ օտիտ», «մուկոզ օտիտ», «glue ear»: Հիվանդությանը բնորոշ է հետևյալը՝ մածուցիկ արտադրության կուտակում միջին ականջում, դանդաղ զարգացող ծանրալսություն և հիմնականում թմբկաթաղանթի պատռվածքը բացակայում է: Հիվանդության ընթացքր երկարատև է: Հիվանդության պաթոգենետիկ օղակի մեջ մեծ դեր է խաղում եվստախյան խողովակի տարբեր դիսֆունկցիաները: Ըստ գրականության տվյալների, այս հիվանդների շուրջ 70%-ի մոտ առկա է քթի և նրա հարակից խոռոչների հիվանդություններ [1]: Քրոնիկական սեկրետոր միջին օտիտն ավելի բնորոշ է մանկական հասակում, սակայն մեծահասակների մոտ նույնպես հանդիպում է: Երեխաների շուրջ 86%-ի մոտ պրոցեսն երկկողմանի է և հենց այս %-ի մոտ առկա է ադենոիդ հյուսվածքի գերաճ: Մեծահասակների շուրջ 70%-ի մոտ պրոցեսը միակողմանի է, կարող է պատճառը լինել քիթըմպանի ուռուցքը և այլ հիվանդություններ, որոնք կբերեն քթային դժվարաշնչության: Վերը նշված տվյալները լիովին համապատասխանում են մեր տվյալներին [2]:

Հայտնի է, որ քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ախտանիշներից մեկր լսողության ֆունկցիայի իջեցումն է, որը բավականին խորը հետազոտվել է օտարերկրյա և հայրենական հեղինակների կողմից: Լսողության իջեցումը հիվանդության րնթացքում կրում է աստիճանական բնույթ և նրա առանձնահատկությունն է ֆլյուկտուացիան, այսինքն, կապված, թե ինչքան էքսուդատ է կուտակված լաբիրինթային լուսամուտների շրջանում և եվստախյան խողովակի վիճակից ելնելով, այն տատանվում է: Հիվանդության նախնական շրջաններում ծանրալսությունը կրում է կոնդուկտիվ բնույթ, սակայն հետագայում այն դառնում է խառը՝ կապված նեյրոսենսոր կոմպոնենտի ավելացման հետ: Նեյրոսենսոր ծանրալսությունր քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ պայմանավորված է հետևյալով`

  1.  տոքսիկ նյութերի անցումով երկրորդային մեմբրանի միջով դեպի ներքին ականջ,
  2.  խխունջի հիպօքսիայով,
  3.  խխունջի միկրոցիրկուլյացիայի երկրորդային խանգարումներով:


Սակայն մինչ օրս մինչև վերջ չեն բացահայտվել քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ վեստիբուլյար ֆունկցիայի խանգարման մեխանիզմները` հատկապես քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում, ելնելով ռետրակցիոն գրպանների առաջացման աստիճանից և լոկալիզացիայից: Այս տեսանկյունից ելնելով, բավականին դեմոնստրատիվ է աշխատանքր [3]: Աշխատանքում ընդգրկված են մինչև մեկ տարեկան երեք երեխաներ, որոնց մոտ առկա է կրկնվող փսխումներ և քաշի անկում: Այս երեխաների մոտ ժխտվել են բոլոր այն մանկական հիվանդությունները, որոնք կարող էին առաջացնել կրկնվող փսխումներ և միայն ՔԿԱ բժիշկի զննումը ախտորոշել է քրոնիկական սեկրետոր միջին օտիտ ու անամնեստիկ 3-4 ամիս առաջ տարած սուր միջին օտիտի էպիզոդ, որի կապակցությամբ երեխաները ստացել են համապատասխան կոնսերվատիվ բուժում: Միրինգոտոմիայից և շունտավորումից հետո միայն այս երեխաների մոտ դադարել են փսխումները և նրանք սկսել են ավելացնել իրենց քաշը: Այսպիսով, կրկնվող փսխումները երեխաների մոտ կարող են լինել ո՛չ միայն ինֆեկցիոն հիվանդությունների, էնդոկրինոպաթիաների, նեյրոմետաբոլիկ, գաստրոէնտերոլոգիական խանգարումների ժամանակ, այլ նաև քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջանների ժամանակ, որպես վեստիբուլյար դիսֆունկցիայի արտահայտման ձև:

Այս աշխատանքը և նաև այլ հեղինակների աշխատանքներ ցույց են տալիս, որ քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ վեստիբուլյար ֆունկցիայի խանգարումներն ակտուալ են և ունեն կարևոր գիտապրակտիկ նշանակություն: Ելնելով վերը նշվածից, մեր աշխատանքի նպատակն է վաղաժամ հայտնաբերել վեստիբուլյար ֆունկցիայի խանգարումները քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ: Նպատակի իրագործման համար, ելնելով հիվանդի տարիքից իրականացվում են վեստիբուլյար ապարատի մի շարք թեստեր` քրոնիկական սեկրետոր միջին օտիտն ախտորոշելուց հետո: Նույն թեստերը կրկնվում են բուժումից մեկ ամիս անց: Տվյալները համեմատվում են առողջ ստուգողական տարիքային խմբի հետ: Վեստիբուլյար ապարատի թեստերով, ինչպիսիք են էլեկտրանիստագմոգրաֆիան (սպոնտան և պոզիցիոն նիստագմի որոշում), կալորիկ թեստեր, ռոտացիոն թեստեր, հետազոտվում են այն հասակային խմբերը, որոնք կարող են ակտիվորեն մասնակցել հետազոտմանը: Ավելի վաղ մանկական տարիքի երեխաները հետազոտվում էին հատուկ մշակված հարցաշարով, որը տրվում է ծնողներին, ինչպես նաև Բրուինինսկ-Օսերետցկու թեստը, որը պրակտիկորեն բավականին հեշտ իրագործելի է և տալիս է գաղափար երեխայի դինամիկ հավասարակշռության մասին: Թեստը բաղկացած է ութ ենթաթեստերից, որոնց միջոցով որոշվում է մոտոր ճշգրտությունը, մոտոր ինտեգրացիան, մանուալ ճարպկությունը, բիլատերալ կոորդինացիան, բալանսը, վազքի արագությունը, վերին վերջույթների կոորդինացիան, ուժգնությունը: Թեստերն իրագործվում են երեխաների համար խաղային տարբերակներով և տալիս են գաղափար դինամիկ հավասարակշռության մասին:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ քրոնիկական սեկրետոր միջին օտիտ ունեցող երեխաների մոտ առկա են վեստիբուլյար տարբեր խանգարումներ, որոնք հիմնականում գտնվում են թաքնված վիճակում և որոնց բացահայտման համար կարևոր նշանակություն ունեն Բրուինինսկ-Օսերետցկի թեստը, մեր կողմից մշակված հարցաթերթային հարցումը, ինչպես նաև դասական վեստիբուլյար թեստերի օգտագործումը, եթե երեխան գտնվում է հետազոտման համար համապատասխան տարիքում:

Գրականութցան ցանկ

  1. Д.И. Тарасов, О.К.Федорова, В.П.Быкова. Заболевания среднего уха. Руководство для врачей. Москва, медицина, 1988, стр.131-145.
  2. Г.А. Миракян. Ретракционные карманы барабанной перепонки при хронических секреторных средних отитах. 2009. ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանություն
  3. Արդիական խնդիրներ, գիտաժողովի նյութեր. էջ. 77-79.
  4.  E. Granot MD, J. Matoth MD, R. Feinmesser MD. Chronic Middle Ear Effusion. A Possible Cause of Protracted Vomiting and failure to Thrive in infancy. vol. 29,12, Clinical Pediatrics

 

Հեղինակ. Ա.Ռ. Ասլանյան, Ա.Գ. Հարությունյան, Գ.Ա. Միրաքյան Մ. Հերացու անվան ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011

 

 

20.12.2016