«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մասնագետների համար

Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվան­դությունների վիրահատական մեթոդների կատարելա­գործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանա­կին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով: Դժբախտաբար ներկայումս հիմային խոռոչի ախտահարումը բավարար ուշադրության չի արժանանում և մնում է չհայտաբերված, որը դառնում է պատճառ ծանր բար­դությունների զարգացման` ինչն էլ հաճախ պահանջում է շտապ վիրաբուժական միջամտություն:

Այս աշխատանքի նպատակը խրոնիկական ռինոսինուսիտների առանձին և բրոնխո-թոքային, օրբիտալ և ներգանգային բարդությունների հետ համակցված ձևերով տառապող հիվանդների արխիվային և կլինիկական նյութի վերլուծությունն է` կիրառելով ախտորոշման ժամանակակից մեթոդները` այն է էնդոսկոպիա, ռինոմիկրոսկոպիա, կոմպյու­տերային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսային ռեզոնաս: Մեր կողմից հետազոտվել են 2003-2008 թթ-ին Արմենիա ՀԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքում ռինոսի­նուսիտների կապակցությամբ բուժված 250 հիվանդ­ների հիվանդության նկարագիրները:

Հիվանդության վաղեմությունը 6 ամսից մինչև 15տարի: Հետազոտ­ված­ների տարիքը տատավում էր 16-78-ի սահման­ներում, որոնցից հայմորիտ 55, էթմոիդիտ 36, ֆրոնտիտ 20, հեմիսինուսիտ 67 և 22 պանսինուսիտ: 24 ի մոտ ախտորոշվել էր օրբիտալ բարդություններ , 26 ի մոտ տարբեր տիպի ներգանգային բարդություններ: Հիմային խոռոչին վերաբերվող որևէ ինֆորմացիա չի հայտնաբերվել վերոհիշյալ հիվանդության նկարա­գրերում: Սինուսիտների զարգացման սկիզբը բոլոր դեպքերում կապված էր սուր ռեսպիրատոր կամ վիրուսային ինֆեկցիայի հետ: Բոլոր հետազոտված հիվանդների մոտ հիմային խոռոչի ախտահարումը կամ ընթացել է սուր հայմորիտի, էթմոիդիտի հետ միաժամանասկ, կամ էլ այն հաջորդել է վերջիններիս:

Այս խոռոչների ակնառու կլինիկական ախտանիշները սովորաբար քողարկում են սֆենոիդիտը և խոչընդոտում վերջինիս ախտորոշմանը: Ռինո­միկրոսկոպիկ, տոմոգրաֆիկ ու միջուկա-մագ­նիսային ռեզոնանային հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայմորո-էթմոիդիտով և ֆրոնտիտով տառապող 158 հիվանդ­ներից 48-ի մոտ առկա է եղել սֆենոիդիտ: Սֆենոիդիտ է ախտորոշվել վերակենդանացման բաժանմունքում 10 հիվանդների մոտ, ինչպես նաև կլինիկա ընդունված 8 մենինգոէնցեֆալիտով և 12 արախնոիդիտով հիվանդների մոտ` ԿՏ հետազոտության արդյունքում:

Մեր նյութի վերլուծությունը ցույց էտալիս սովո­րական ռինոսկոպիայի և ռենտգենոսկոպիայի անլիար­ժեքությունը հետին ռինոսինուսիտների և նրանց բարդությունների ախտորոշման հարցում: Կատարված դիտարկումների արդյունքները ցույց տվեցին, որ հակամիկրոբային դեղորայքների ան­վերա­հսկելի օգտագործման դարաշրջանում, հարքթային խոռոչների` մասնավորապես հիմային խոռոչի ախտահարման սիմպտոմատիկան ջնջվում է քթի խոռոչում առկա ալերգիկ և վազո-դիստոնիկ պրոցոսների ֆոնի վրա, դժվարանում է վերջիններիս ախտորոշումը առանց ժամանակաակից ախտորոշիչ մեթոդների` այն է Էնդոսկոպիայի, ռինոմիկրոսկո­պի­այի, ԿՏ-ի և միջուկա-մագնիսային ռեզոնանսի կիրառման:

Հեղինակ. Վ.Ֆ. Մելիքսեթյան, Ռ.Մ. Խանամիրյան, Գ.Վ. Սարգսյան, Արմենիա ՀԲԿ,ԼՕՌ բաժանմունք, Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ ԼՕՌ ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» - 3. 2008 (35) 58-59

 

 

10.03.2017