«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մասնագետների համար

Տեղային հակաբիոտիկների կիրառումը ռինոսինուսիտների բուժման ժամանակ

Տեղային հակաբիոտիկների կիրառումը ռինոսինուսիտների բուժման ժամանակ

Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության 7% տառապում է այդ հիվանդություններով, և ամեն տարի նրանց թիվը 1,5-2% ավելանում է [4,5]: Դա պայմանավորված է մեզ շրջապատող միջավայրի զանազան հեղուկ և գազային նյութերով ախտոտվածությամբ, մեքենաների և գործարանների ծխով, բենզինի ու նավթի արտանետումներով, և, իհարկե, կանաչ գոտիների վերացումով [1]: Ինչ վերաբերում է վերին և ստորին շնչուղիներին` բրոնխներին և թոքերին, ապա վերջիններս գտնվում են սերտ կապի մեջ քթի և հարակից խոռոչների հետ, քանզի դրանց լորձաթաղանթր միատարր է և շարունակաբար անցնում է մեկից մյուսին: Ուստի, խիստ տարանջատում մտցնել այդ հատվածների, մեջ վերոհիշյաների սուր և քրոնիկ բորբոքումների բուժման ժամանակ, հնարավոր չէ և ցանկալի էլ չէ:

 

Այսօր ի հաշիվ միջավայրի ու կենցաղային պայմանների ոչ լիարժեքության, բնակչության համատարած ալերգիզացիային, ինքնաբուժության նպատակով լայնածավալ ընդհանուր ճանապարհով օգտագործվող զանազան հակաբիոտիկների և քթի տեղային անոթասեղմիչ կաթիլների (նավթիզին, սանորին, նազոլ և այլն) անտեղի օգտագործման, մենք ինքներս խախտում ենք վերին շնչուղիների լորձաթաղանթի բնականոն, պաշտպանողական հատկություններր և պատճառ դառնում հիվանդության խորացմանը, ինչպես նաև մնայուն կամ քրոնիկ ձևերին անցմանը: Հարկ է նշել,որ ընդհանուր ձևով օգտագործվող հակաբիոտիկները չեն կարող ապահովել անհրաժեշտ քանակություն քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթում, և, հետևաբար, պայմաններ է ստեղծվում ինֆեկցիայի տարածման համար: Դրա հետ մեկտեղ հանրահայտ է նրանց ագրեսիվ ազդեցությունն օրգանիզմի պաշտպանողական, իմուն համակարգերի վրա [6]:

 

Հաճախ այդ դեղերն առաջացնելով աղիներում միկրոբների խառնաշփոթ`դիսբակտերոզ, վնասում են բնականոն ճանապարհով գոյացող վիտամինների կազմավորումն ու գործունեությունը, պատճառ են դառնում զանազան սնկային հիվանդությունների և օրգանիզմի բուռն ռեակցիաների առաջացմանը: Արդյունքում, քրոնիկական ընդհանուր հիվանդություններով տառապող և ցածր դիմադրողականություն ունեցող անհատների, երեխաների և ծերերի մոտ ավելացել են կոկորդի, թոքերի այսպես կոչված «կայծակնային» այտուցներն ու բորբոքումները` իրենց վտանգավոր հետևանքներով: Այս է պատճառը, որ այսօր բժշկագիտությունր խորհուրդ է տալիս մեծամասամբ կամ ամբողջովին անցնել հակաբիոտիկների կիրառման տեղային ձևերին` վերին շնչուղիների զանանզան սուր և քրոնիկ հիվանդությունների և վերջիններիս հետվիրահատական բուժման ժամանակ [2,3]:

 

Այդ նպատակով մեր կողմից լայնորեն կիրառվում են պոլիդեքսա, իզոֆրա, և բիոպարոքս տեղային հակաբիոտիկներն արդեն 5 և ավելի տարիներ` սուր և քրոնիկ ռինոսինուսիտներով 18-70 տարեկան 133 հիվանդի մոտ` վիրահատական և հետվիրահատական բուժման ժամանակահատվածներում: Հիվանդներից 133-ի մոտ կատարվել է տարբեր վիրահատական գործողություններ քթի և հարքթային խոռոչների վրա, որոնցից 1-ին խմբի 77 հիվանդից 26-ի մոտ սեպտոպլաստիկա`ստորին խեցիների վազոտոմիայի և հայմորոտոմիայի հետ: 21 հիվանդի մոտ սեպտոպլաստիկան ուղեկցվել է հայմորոէթմոիդէկտոմիայով և մասնակի կոնխոտոմիայով, 20-ի մոտ կատարվել է ֆունկցիոնալ էսթետիկ ռինոսեպտոպլաստիկա, իսկ 10-ի մոտ` էնդոմիկրոսկոպիկ հայմորո-էթմոիդէկտոմիա վազոտոմիայի հետ: 11-րդ խմբի 56 նույնատիպ վիրահատությունների ենթարկված հիվանդների մոտ երկու օր մինչև վիրահատությունր և հինգ օր վիրահատությունից հետո, օրր երեք անգամ փչել են քթի մեջ բիոպարոքս 26 հիվանդ, 18-ը ստացել է իզոֆրա, իսկ 12-ը` պոլիդեքսա: Առաջին ե երկրորդ խմբերի վիրահատված հիվանդներից մինչև վիրահատությունր, հետվիրահատական երկրորդ և հինգերորդ օրերին, տամպոններր հեռացնելուց հետո, վերցվել է քսուկ քթի լորձաթաղանթից` միկրոբիոլոգիական և ցիտոլոգիական հետազոտությունների համար: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներր ենթարկվել են համակարգչային մշակման:

 

Քթի և հարքթային խոռոչների համակցված վիրահատական գործողություններից հետո, վերջիններիս խոռոչների լորձաթաղանթի ցիտոլոգիական ուսումնասրիության արդյունքներր ցույց են տվել, որ հետվիրահատական առաջին օրերին, բջջային նյութը ներկայանում է բուռն բորբոքային էլեմենտներով, որոնցում գերակշռում են նեյտրոֆիլները, մակրոֆագերը: Մետապլաստիկ էպիթելի ներկայացուցիչներն ի հայտ են եկել առանձին խմբավորումների ձեով: Բակտերիոլոգիական քննության համեմատական արդյունքները նույն անհատների մոտ հայտնաբերել է ստաֆիլո-ստրեպտոկոկային խմբի միկրոբների քանակի անհամեմատ ավելացում` հետվիրահատական շրջանում 2-5 օրերի րնթացքում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ երկրորդ խմբի հիվանդների մոտ տեղային հակաբիոտիկների սիստեմատիկ կիրառումից հետո հետվիրահատական շրջանը, համեմատած առաջին խմբի հիվանդների հետ, ավելի հարթ է ընթացել, և կարճ ժամանակ է պահանջվել հիվանդների ապաքինման համար: Հետևաբար, միկրոբային բորբոքման դեմ պայքարը տեղային հակաբիոտիկների օգտագորման միջոցով, քթի և հարակից խոռոչների հետվիրահատական շրջանում ստանում է կարևոր նշանակություն` վերքային պրոցեսի մարման, բարդություններից խուսափելուև անաշխատունակության օրերի կրճատման իմաստով:

 

Ելնելով մեր հետազոտությունների արդյունքից, խորհուրդ ենք տալիս վերին շնչուղիների և հարքթային խոռոչների սուր և քրոնիկ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև վերջիններիս բուժման հետվիրահատական շրջանում ավելի հաճախ օգտագործել ոչ թե ընդհանուր, այլ տեղային հակաբիոտիկներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում, ավելի մատչելի են և անվնաս:

 

Օգտագործված գրականություն

 

  1. Вавилова В.П., Крекова Н.П., Сечная Е. В. Современные возможности профилактики респираторных инфекции в образовательных дошкольных учереждениях. Вестник оторинолар. 2010, 3, с.68-70.
  2. Пуэин И.С., Ильуна Н.И., Польнер С. А. Аллергический ринит. Пособие для врачей, М. 2002,72.
  3. Мокроносова М. А. Ирригационная терапия полости носа с позиций доказательной медицины. Вестник оторино¬лар., 2009, 1, с.51-53.
  4. Пискунов Г.З., Пискунов С.З. Клиническая ринология, Изд. 2002, 390.
  5. Эзрохин В.М., Никитин А.А., Безденежная Д.С. Хирургическое лечение деформации носа, М.Медкнига, 2007,143.
  6. Brandizaeg P., Yohnson F.L., Farstad Y.N. Immunology and imynopathology of the upper airwag mucosa. Fdia Otolaringology et Pathol Respiratorive, 1996; 2:1-2: 22-31.
  7. Mosges R., Spaeth J, Berger K.Topical treatment of rhinosinusitis with fusafungine nasal spray. Arrneum Forsch Drug Res. 2002,12:877-883.
 
Հեղինակ. Վ.Ֆ.Մհլիքսհթյան, Գ.Վ.Սարգսյան, Ռ.Մ.Խանամիրյան, Գ.Ի.Թադեոսյան Մ.Հերացու անվ. ԵՊԲՏ-ի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոն, Արմենիա ՀԲԿ-ի ԼՕՌ բաժին
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
 
15.05.2017