«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մասնագետների համար

Վեստիբուլյար խանգարումների հետազոտումը քրոնիկական միջին սեկրետոր օտիտի տարբեր շրջաններով հիվանդ երեխաների մոտ

Վեստիբուլյար խանգարումների հետազոտումը քրոնիկական միջին սեկրետոր օտիտի տարբեր շրջաններով հիվանդ երեխաների մոտ

Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր վեստիբուլյար խանգարումներով: Հեղինակներ` E.Granot MD, J.Matoth MD, R.Feinmesser MD «Chronic Middle Ear ЕИШЮП» A Possible Cause of Protracted Vomiting and failure to Thrive in infancy աշխատանքում ներկայացրել են երեք հիվանդության դեպք` նորածնային հասակում, որոնք ունեցել են քաշի անկում և կրկնվող փսխումներ: Բոլոր գաստրոէնտերոլոգիական հետազոտումները եղել են նորմայի սահմաններում: Միայն ՔԿԱ բժշկի զննումր հայտնաբերել է քրոնիկական սեկրետոր միջին օտիտ և նաև, ըստ անամնեստիկ տվյալների, այս նորածիններն ունեցել են սուր միջին օտիտի էպիզոդ մի քանի ամիս առաջ, որի կապակցությամբ ստացել են կոնսերվատիվ բուժում: Միրինգոտոմիայից և շունտավորումից հետո փսխումները դադարել են և վիճակը նորածինների կարգավորվել է: Այս աշխատանքր ցույց է տալիս, որ վաղ մանկական հասակից սկսած առկա են երեխաների մոտ վեստիբուլյար խանգարումներ, որոնք հիմնականում ունենում են թաքնված ընթացք, ինչպես վերը նշված դեպքերում կամ էլ, ելնելով երեխայի փոքր տարիքից, չի հաջողվում ժամանակին ախտորոշել: Այսպիսով, շատ ակտուալ է քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում վեստիբուլյար խանգարումների բացահայտումը:

 

Տվյալ աշխատանքի նպատակն է կատարել լայնածավալ հետազոտումներ` բացահայտելու քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջանների ժամանակ ի հայտ եկած վեստիբուլյար խանգարումներր` ելնելով ռետրակցիոն գրպանիկի լոկալիզացիայից և ռետրակցիայի աստիճանից, հատկապես մանկական տարիքի երեխաների մոտ: Այս նպատակի իրագործման համար օգտագործվում են դասական թեստեր, ինչպիսիք են` էլեկտրոնիստագմոգրաֆիայով սպոնտան, պոզիցիոն նիստագմի որոշումը, կալորիկ թեստեր, ռոտացիոն թեստեր և մեր կողմից մշակված հատուկ հարցաշարային հարցումը, որին մասնակցում են երեխայի ծնողները, երբեմն նաև երեխաները, ինչպես նաև Բրուինինսկ - Օսերետցկի թեստը, որ պրակտիկորեն բավականին հեշտ իրագործելի է և տալիս է գաղափար երեխայի դինամիկ հավասարակշռության մասին: Թեստր բաղկացած է ութ ենթաթեստերից, որոնց միջոցով որոշվում է մոտոր ճշգրտությունը, մոտոր ինտեգրացիան, մանուալ ճարպկությունը բիլատերալ կոորդինացիան, բալանսը, վազքի արագությունր, վերին վերջույթների կոորդինացիան, ուժգնությունը: Թեստերն իրագործվում են երեխաների համար խաղային տարբերակներով և տալիս են գաղափար դինամիկ հավասարակշռության մասին:

 

Եզրակացություն: Քրոնիկական սեկրետոր միջին օտիտ ունեցող երեխաների մոտ առկա են վեստիբուլյար տարբեր խանգարումներ, որոնք հիմնականում գտնվում են թաքնված վիճակում և որոնց բացահայտման համար կարևոր նշանակություն ունեն Բրուինինսկ Օսերետցկի թեստը, մեր կողմից մշակված հարցաթերթային հարցումը, ինչպես նաև դասական վեստիբուլյար թեստերի օգտագործումը, եթե երեխան գտնվում է հետազոտման համար համապատասխան տարիքում:

 
Հեղինակ. Ա.Ռ.Ասլանյան, Ա.Գ.Հարությունյան, Գ.Ա.Միրաքյան Մ.Հհրացու անվ. ԵՊԲՏ-խ Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
 
 
24.05.2017