«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մասնագետների համար

Ռինուսինուսիտներ

Ռինուսինուսիտներ

Համաձայն 1960-1970 թթ. Messerklinger-ի քթի լատերալ պատի էնդոսկոպիկ հետազոտման  համակարգային մեթոդի ,որի արդյունքում մշակվեց կլինիկական  կարևոր փորձ։ Այն, որ  չնայած հարքթային  մեծ  խոռոչների` ֆրոնտալ, հայմորյան, ախտահարումն ունի առաջնային բնույթ, պատճառները  ամբողջովին պայմանավորված են քթի լատերալ պատի  նեղ  ճեղքերով, լորձաթաղանթային ծալքերով` օստեոմիատալ համակարգով ։ Ըստ էմբրիոգենեզի, ֆրոնտալ և հայմորյան խոռոչները ձևավորվում են առաջնային էթմոիդալ խորշիկներից, որոնց մեջ վերջիններիս ձևավորումից հետո մնում են հաղորդակցող նեղ ճեղքեր։ Սրանց անատոմիական տարբեր վարիանտները, նեղացումները կարող են պատճառ դառնալ կրկնվող ախտահարումների համար։

 

Էնդոսկոպիկ դիագնոստիկ հետազոտությունները ժամանակակից  տոմոգրաֆիկ մեթոդների հետ մեկտեղ ամբողջ աշխարհում ընդունված “սինուսների ստանդարտացված բուժման” համակարգն են կազմում։ Ուստի մեր օրերում սինուսների արմատական “Էկտոմիաները” հազվադեպ են իրագործվում։

 

Նույնիսկ խրոնիկ սինուսիտների դեպքում կատարվող միջամտությունները ուղված են քթի լատերալ պատի կորեկցիային։

 

Եթե վերջիններս նեղացած են, դրանց լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի մազիկների շարժումերը խիստ սահմանափակվում են, լորձը մնում է կուտակված` պայմաններ է ստեղծվում երկրորդային բակտերիալ ինֆեկցիայի ներթափանցման  համար։

 

Կլինիկորեն նման վիճակը հաճախ  ռինոսկոպիկ,   և ռենտգենոսկոպիկ չի ախտորոշվում։ Միակ գանգատը կարող է լինել աչքերի շրջանում ճնշման զգացումը։ 

 

Ուստի կարելի է ասել, որ սինուսների պաթոֆիզիոլոգիան պայմանավորված է 

 

ա/ բնական բացվածքների  անցանելիությամբ

բ/ թարթչավոր էպիթելի վիճակով

գ/ քթի արտադրության քանակով

 

Այս ֆակտորներից մեկի կամ բոլորի փոփոխությունը կարող է բերել սինուսների ֆիզիոլոգիայի փոփոխության և ախտահարման։

 

Խոռոչներում կուտակված լորձի ինքնամաքրումն  իրականացվում է թարթչավոր էպիթելի միջոցով, որը ուղված է դեպի խոռոչների  բնական բացվածքները։

Եթե կա վերջիններիս օբստրուկցիա , առաջանում է լորձի կուտակում։ Լոկալ հիպօքսիան բերում է սինուսում սեկրեցիայի ուժեղացման`ստեղծելով իդեալական պայմաններ բակտերիաների համար։

 

Թարթիչների գործունեության  համար անհրաժեշտ է հեղուկ նորմալ միջավայրը։ Վերջինս  երկշերտ է.

 

ա/ մակերեսային  յելանման շերտ

բ/ վերջինս տակը գտնվող  սերոզ շերտ

 

Այս միջավսյրը ստեղծվում է ի հաշիվ վերին շնչուղիների գլանաձև բջիջների,տուբուլո-ալվոլյար գեղձերի։ Երբ սրանց գործունեության հարաբերակցությունը փոխվում է,այն է` սեկրետը շատանում է և դառնում է յելանման։  Քթի լորձաթաղանթի ինքնամաքրման և դրենաժային մեխանիզմները խանգարվում են և զարգանում է սինուսիտ։ 

 

Սինուսիտների առաջացման տեղային և  համակարգային պատճառները

 

Տեղային պատճառներից են.

 

Սինուսիտների առաջացման գլխավոր տեղային պատճառներից են 

 

ա/ քթի ցանկացած օբստրուկցիան`պայմանավոևված օստեոմիատալ համակարգի դեֆորմացիաներով 

բ/ ապիկալ դենտալ ինֆեկցիան

գ/ դեմքի միջին հատվածի կամ քթի տրավմաները, որոնք կարող են բերել օստեոմիատալ համակարգի վնասման

դ/ խոանալ ատրեզիան, որը բերում է քթի դրենաժի խախտման 

ե/ բարոտրավման

զ/ թարթչային դիսկինեզիաները, որոնք բերում են ցիլիաների դեզօրիենտացիայի

է/ նազոտրախեալ, նազոգաստրիկ զոնդերը

ը/ երկրորդային բակտերիալ ախտահարումը պայմանավորված` լորձաթաղանթի մուկոցիլիար  ապարատի տրանսպորտային ֆունկցիայի խանգարմամբ

թ/ Տեղային դեղամիջոցների երկարատև օգտագործումը ևս կարող է բերել մուկոցիլիար ապարատի ախտահարման

 

Ռինոսինուսիտների առաջացման համակարգային պատճառներն են.

 

ա/ թերսնուցումը

բ/ երկարատև ստերոիդ թերապիան

գ/ դիաբետ

դ/ արյան դիսկրազիաները

ե/ քիմիոթերապիան

զ/ այլ գործոններ որոնք բերում են նյութափոխանակության խանգարման։ Սրանից ելնելով նազոկոմիալ սինուսիտները գերակշռումեն խրոնիկ սինուսիտների շարքում։

է/ Իմունոդեֆիցիտ վիճակները` IgG  անբավարարությունը, ՁԻԱՀ։  

 

Սինուսների մանրէաբանությունը.

 

Վերջինս տարիների ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել է և մեծահասակների և երեխաների մոտ։ Անմիջապես սինուսներից վերցրած կուլտուրայի հետազոտությունը ավելի հավաստի պատկեր կարող է տալ, քան քթից և ըմպանից վերցրած նյութը։  Գոյություն ունի ուղիղ կորելացիոն կապ էնդոսկոպիկ եղանակով միջին անցուղուց վերցրած նյութի և սինուսների պարունակության միջև։

 

Սինուսիտների կլինիկան, կլինիկական ձևեր։ Բակտերիալ սինուսիտների հիմնական ախտանիշները պայմանավորված են վերջինիս տևողությամբ`սուր, ենթասոր ,թե խրոնիկ։ 

Սուր  կրկնվող թարախային սինուսիտի ամենաակնառու ախտանիշը ցավն է։ Կրկնվող սուր սինուսիտները  հատուկ վիճակներիեն, որոնք պահանջում են մանրանկրկիտ հետազոտություն հայտնաբերելու համար նախատրամադրող տեղային,համակարգային պատճառները կամ դրանց համակցումները։ 

 

Սուր սինուսիտները բերում են 

 

1. սինուսի լորձաթաղանթի զգալի այտուցի 

2. սինուսների բնական դրենաժային ծորանների խցանման  

3. ցավի

 

 Ինֆեկցիոն պրոցեսի զարգացման հետ մեկտեղ փոխվում է  քթի արտադրության բնույթը։

 

Այս շրջանում խիստ բնորոշ է՝ 

 

1. դեմքի սուր, անտանելի ցավը

2. ջերմությունը 

3. մարմնի ջարդվածությունը  

 

Ցավի տեղակայումը կարող է բնորոշել, թե որ խոռոչն է պրոցեսի մեջ ընդգրկված։

 

Ցավի տեղակայումը

 

1. հայմորիտների ժամանակ - թշի շրջանում ու Ճառագայթվում է դեպի վերին ատամները

2. Էթմոիդիտի ժամանակ - քթարմատի կամ աչքի ներքին անկյան շրջանում։

3. ֆրոնտիտի ժամանակ -Ճակատային շրջանում, սաստկանում է առավոտյան։

4. սֆենոիդիտի ժամանակ-պարանոցի հետին, օքցիպիտալ հատվածում։

 

Բուժումը

 

Առաջին  7-ից 10 օրը –լայն սպեկտրի անդիբիոտիկներ (augmentin, clavulin), տեղային անոթասեղմիչների հետ միասին (xilometazoline), հեշտացնելու համար սինուսի բնական դրենաժը։ 

 

Մինչև հակաբակտերիալ բուժումը նշանակելը անհրաժեշտ է կատարել քթի արտադրության բակտերիոլոգիական հետազոտություն, որոշել  զգայունությունը դեղորայքի նկատմամբ։

 

Պետք է ապահովել անկողնային ռեժիմ, մեծ քանակով հեղուկներ, հակահիստամինային միջոցներ, անտիպիրետիկներ, վիտամինոթերապիա։

 

Այն դեպքերում, երբ կա վտանգ ներակնային կամ ներգանգային բարդությունների, պետք է հիվանդին հոսպիտալացնել։ 

 

Սուր սինուսիտների բուժումը պահանջում է հարուցիչների հայտանաբերում արյան, քթի արտադրության  մեջ։ ՀաՃախ հայտնաբերվում է անաէրոբ ֆլորա, որի դեպքում ցուցված է ներերակային, լայն սպեկտորի անտիբիոտիկոթերապիա։

 

Ռենտգեն հետազոտությունը ու կոմպյուտերային տոմոգրաֆիան կարոր են սուր սինուսիտների ախտորոշման համար։

 

Սինուսիտների ախտորոշման ու բուժման գործում մեծ է ֆունկցիոնալ էնդոսկոպիկ հետազոտությունների դերը։

 

Ենթասութ սինուսիտը ձգվում է 4 շաբաթից- 3 ամիս։ Սինուսների բորբոքային պրոցեսը ունի դարձելի բնույթ և վիրահատական միջամտությունները պետք է ուղղված լինեն նախատրամադրող պատճառները վերացնելու ուղղությամբ։ 

 

Խրոնիկ սինուսիտը բնորոշվում է, եթե վերջինս ձգվում է 3 ամսից ավել։ Վերջինիս դեպքում բորբոքային պրոցեսը անդարձելի ձևով ախտահարում է սինուսների լորձաթաղանթի ինքնամաքրման պաշտպանական մեխանիզմները ,ոստի հարկ է լինում կիրառել լուրջ վիրահատական միջոցառումներ։Վիրուսային սինուսիտները վիրուսային ռինիտի արդյունք են`բացառությամբ իմունոդեֆիցիտ վիճակներով տառապող հիվանդների բուժվում են վիրուսային ռինիտի հետ մեկտեղ։ 

 

Սնկային սինուսիտները բաժանվում են ինվազիվ և ոչինվազիվ։ Ոչինվազիվ ձևերից է միցետոման,և ալերգիկ սնկաին սինուսիտները։ Ինվազիվ ձևերից են կայծակնային սնկային սինուսիտները, որոնք ունեն սուր արտահայտություն` արագ զարգացումով։ 

 

Վերջինս հաճախ հանդիպում է իմունոսուպրես անհատների մոտ և կարող է ունենալ  մահացու ելք։  

Ջնջված սինուսիտները, որոնք ախտահարում են իմունոկոմպետենտ անհատներին և ունեն խրոնիկ բնույթ։

 

Ալերգիկ սնկային սինուսիտներ (AFS) 

 

Ալերգիկ սնկային սինուսիտներ բնորոշվում են՝ 

 

ա/ քթային դժվարարաշնչությամբ

բ/ սինուսի ցավով

գ/ ռինոռեա

դ/ հաճախակի օրբիտալ սիմպտոմներ` պրոպտոզ

Կարող է լիներ գլխապտույտ անոսմիա, ասթմայի սրացում։ Լորձի կուտակումը սինուսում, բերում է հաճախ ոսկրի էրոզիայի, որն էլ պատճառ է դառնում օրբիտալ և ներգանգային բարդությունների առաջացման։

 

Անցյալում սնկային ալերգիկ սինուսիտները ախտորոշվում էին բազմակի վիրահատական միջամտությունների ենթարկված հիվանդների մոտ ` ուշացած դեպքերում։Վիրահատության ժամանակ վերցրած  լորձը իր մեջ պարունակում է էոզինոֆիլների վահանակներ,սնկային միցելների հետ մեկտեղ։ 

 

Սինուսիտների բուժման տակտիկան

 

Հիվանդները պետք է հասնկանան ,որ սինուսիտների բուժման պարագայում դեղորայքային միջոցները կազմում են մի մասը և  բուժման ընթացքում անհրաժեշտ կլինեն վիրաբուժական միջամտություններ։

 
 
 
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար, 
քիթ-կոկորդ-ականջաբան Վասակ Մելիքսեթյան
22.06.2017