«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03
Մեր պատմությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թվականից սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և ախտաբանական անատոմիայի մասնաշենքերից: Կենտրոնն ունի մեքենաների համար նախատեսված 2 մուտք` Հալաբյան և Ֆուչիկ փողոցներից, ու ընդարձակ այգի:
«Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ: «Արմենիա» ՀԲԿ նպատակն է. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր պրոեսիոնալիզմով բուժանձնակազմի վրա, պահպանել տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակությունն ու շարունակել հանրապետության առաջատար կլինիկաների շարքը համալրելու ավանդույթը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունվում են հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Հիվանդները կարող են ստանալ ստացիոնար բուժում, հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում, ստանալ ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործում են շուրջօօրյա բժշկական ծառայություններ Կենտրոնում գործում են նաև. ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ և 24-ժամյա ավտոկայանատեղ: Կենտրոնն ապահովում է հիվանդների տեղափոխում քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից:
«Արմենիա» ՀԲԿ պացիենտներն ընդունվում են պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրական գործակալությունների միջոցով: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով: Տեսակցության ժամերն են` 13:00-19:00:
Վերջին նորությունները
Կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հերթական հանդիպումը
Ս/թ հունիսի 4-ին կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի այս տարվա երկրորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ ԱՐՄԵՆԻԱ ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում՝ կլինիկայի ղեկավար և Վիրաբուժական ուռուցքաբանության․․․
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վասակ Մելիքսեթյան. մասնագիտությունն ինձ համար իմ կյանքն է, իմ ապրելակերպը…
«Մասնագիտությունը` բժիշկ» խորագրի շրջանակում զրուցել ենք «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վասակ Մելիքսեթյանի հետ: «Մարդկանց օգնելու համար նրանց հետ պետք է աշխատել, երիտասարդների դեպքում՝ դառնալ 18 տարեկան, նրանց հետ խոսել իրենց լեզվով…»...
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ
Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը, անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը, ռեանիմատոլոգ Ժաննա Թադևոսյանը և Արսեն Ծատուրյանը պարգևատրվել են մեդալներով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն...

«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ընդունակություն»:

Վ.Վ. Վերեսարև