«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ

«Արմենիա» բժշկական կենտրոնի
Գլխավոր տնօրեն՝
Պրն. Գրիգոր Գրիգորյանին



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ


Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

 

Մենք՝ Հրաչյա և Սուսաննա Ասատրյաններս, այս նամակով ցանկանում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական ու վերակենդանացման բաժանմունքի ամբողջ անձնակազմին մեր որդու՝ Տիգրան Ասատրյանի կյանքը փրկելու և հետագա բուժումը սրտացավորեն իրականացնելու համար:


Սույն թվականի փետրվարի 22-ին՝ 01:50-ի շրջանում Տիգրանը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով: Վիրաբուժական բաժանմունքի աշխատակիցների, մասնավորապես, վիրաբույժ Էդուարդ Վանիկի Դայանի և ռեանիմատոլոգ Վահե Ավետիկի Մաիլյանի անվերապահ ու սրտացավ միջամտությամբ իրականացված վիրահատությամբ փրկվել է Տիգրանի կյանքն ընդամենը վայրկյանների ճշտությամբ:

 

Հետվիրահատական բուժման շրջանում իրենց կոչմանը հավատարիմ բուժօգնություն են ցուցաբերել ներքոնշյալ բժիշկները.

 

առաջին վիրաբուժական բաժնի վարիչ Խաչատուր Էյրամջյանը,
վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը,
վիրաբույժ Վրեժ Ասրյանը,
ռեանիմացիայի կլինիկայի ղեկավար Արայիկ Ղազարյանը,
կլինիկական օրդինատոր Արամ Բալիկյանը,
անեսթեզիոլոգ Տատյանա Զագինայլոն:


Բառերով անհնար է նկարագրել այն աջակցությունը, սրտացավությունն ու հոգատարությունը, որը բժիշկները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել մեր որդու նկատմամբ: Եվ, թերևս, երբեք չկարողանանք արժանի երախտագիտություն հայտնել բժիշկներին՝ մեր որդուն երկրորդ կյանք պարգևելու համար:

Խորին երախտագիտությամբ՝
Հրաչյա և Սուսաննա Ասատրյաններ   
Աջափնյակ վ/շ, Սիսակյան 4, բն. 66


20/03/2016

31.03.2016