«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ

Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմունքը գործում է 1970 թվականից: Դեռևս 2000-ին համալրվել է TOSHIBA ընկերության ռենտգեն սարքերով, TUR սարքով, որը բաժանմունքում մոնտաժվել է 1970 թվականից և մինչ այժմ անխափան աշխատում է: 2018 թ. ամռանը կենտրենը համալրվել է TOSHIBA ընկերության 2018 թ. արտադրության ռենտգեն թվային սարքով: Սարքի մոնտաժումը և հետագա աշխատանքներն իրականացնում են TOSHIBA ընկերության ներկայացուցիչները, մասնագետների հետ կազմակերպվում են թրեյնինգներ:

Սարքի առակյությունն առավել դյուրին են դարձրել պացիենտների հետ իրականացվող աշխատանքները: Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով և նոր սարքի շնորհիվ պացիենտներին սպասարկումն առավել օպերատիվ է. 1 օրվա ընթացքում հնարավոր է սպասարկել մոտավորապես 100 պացիենտի: Սարքը հնարավորություն է տալիս հետազոտության արդյունքները պացիենտներին փոխանցել և՛ երիզների, և՛ սկավառակների տեսքով, տվյալները պահպանվում են արխիվային բազայում մինչև 5 տարի: Հնարավորություն է ստեղծվել նաև ավելի քիչ երիզներ օգտագործել, քան` նախկինում, մեծ չափի երիզի վրա կարողանում ենք մոտավորապես 12 ռենտգեն պատկեր ստանալ, նախկինում դրա համար 12 տարբեր երիզներ էր կիրառվում: Աշխատանքի թվայնացման շնորհիվ պատկերի տեսանելիությունը բարձր է, կա հնարավորություն ավելի շատ դիրքերով պատկերներ ստանալ, տարբեր ռեկոնստրուկցիաներ կատարել, նկարները հավաքագրել և այլն: Այս առավելություններն առավել կարևորվում են պոլիտրավմաների ժամանակ՝ գանգոսկրային, կոնք-ազդրային և այլ կոտրվածքների դեպքում:

Իհարկե, թվային երիզներն ավելի թանկ են, բայց մենք կարողանում ենք դրանք խնայել, հավաքագրում ենք պատկերները սարքավորման արխիվում և, անհրաժեշտության դեպքում, տրամադրում այն սկավառակի տեսքով, որը շատ ավելի մատչելի է: Կան ախտաբանություններ, որոնց դեպքում պացիենտը պահանջում է հենց երիզը՝ մեկ այլ մասնագետի ներկայացնելու համար:

Սարքի ճառագայթումը համեմատաբար թույլ է: Անկախ այդ փաստից, ռենտգեն աշխատանքային սենյակը մեկուսացվել է երկաթյա և կապարապատ դռներով: Մշտապես իրականացվում է դոզիմետրիա, միջուկային անվտանգության կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվում են չափագրումներ:

Բաժանմունքում շարունակում է շահագործվել նաև 1970 թ. ձեռք բերած սարքը: Եթե չկա թվային պատկեր ստանալու խիստ անհրաժեշտություն, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի ժամանակ օգտագործում ենք նաև բաժանմունքում առկա մյուս սարքերը:

 



Բաժանմունքում ներդրած է ԵՖԻԼՄ ՙհամակարգչային ծրագիրը», որը հնարավորություն է տալիս ստացված պատկերներն ուղարկել ցանկացած տեղ, որտեղ այդ ծրագիրն առկա է: Այս գործառույթը հատկապես կարևորվում է ներհիվանդանոցային աշխատանքների կազմակերպման ժամանակ, երբ կա ռենտգեն պատկերներն այլ բաժանմունքների մասնագետներին ուղարկելու անհրաժեշտություն: Այդ ծրագրի շնորհիվ հեշտացել է խորհրդակցական կապը նաև արտերկրի մասնագետների հետ:

 

Արշակ Հովհաննիսյան,

ռենտգեն բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռենտգենոլոգ-ռադիոլոգ

 

 

22.10.2018