«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ

«Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրեն
Պրոֆեսոր Գ.Գ. Գրիգորյանին
Մարտակերտի շրջանային բուժմիավորման
անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Ժաննա Բորիսի Չալյանից

 

Մեծարգո տնօրեն`   

 

2015թ. աշնանը քրոջս՝ Արմենուհի Չալյանին, Արցախի հիվանդանոցներից մեկում կատարեցին խոլեցիստէկտոմիա: Առաջացավ բարդություն և նրա կյանքը փրկելու համար կարիք եղավ Արցախում, ապա Հայաստանում կատարել ևս 4 վիրահատություններ: Այդ վիրահատություններից հետո կես տարի նա ապրում էր լեղային արտաքին խուղակով և բարակաղիքային խուղակով: Անհրաժեշտ էր կատարել լեղուղիների բարդ կազմափոխական վիրահատություն: Հայաստանի որոշ հիվանդանոցներից մեզ խորհուրդ տվեցին հետագա բուժման համար Մոսկվա գնալ: Բարի մարդիկ մեզ խորհուրդ տվեցին «Արմենիա» հիվանդանոց դիմել: Վիրաբուժական կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանն իրականացրեց այդ վիրահատությունը: Վերացան և՛ լեղային խուղակը, և՛ աղիքային խուղակը: Քույրս Արցախ է գնում առողջացած:

 

Մենք շնորհակալ ենք կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանից, բաժանմունքի վարիչ Խ.Տ. Էյրամջյանից, վիրաբույժ Հ.Հ. Եղիազարյանից, անէստեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Ա.Ս. Ղազարյանից, անէսթեզիոլոգ Տ.Լ. Զագինայլոյից, վերակենդանացման ղեկավար Ա.Ս. Ղազարյանից և նրա թիմից հսկայական,բարեխիղճ աշխատանքի,լավ վերաբերմունքի համար:

 

Ժ.Բ. Չալյան
31.03.2016թ.

 

12.04.2016