«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Մի հղի կնոջ պատմություն. կլինիկական դեպք

Մի հղի կնոջ պատմություն. կլինիկական դեպք

Կլինիկական դեպքը պատմում է  «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի գինեկոլոգ-վիրաբույժ, սոնոգրաֆիստ Արմենուհի Ավետյանը


«Արտասահմանից վերադառնալիս օդանավում մի հղի կին իրեն վատ զգաց: Հղիությունը 24-25 շաբաթական էր: Նա հղիության հետ կապված խնդիրներ էր ունեցել և որոշել էր գալ Հայաստան` ստանալու համապատասխան բուժում այն բաժնում, որտեղ իր մայրն էր աշխատում: Փաստորեն, նա և իր ընտանիքի անդամներն, առանց գինեկոլոգի կարծիքը հաշվի առնելու, նման դժվար ճանապարհորդություն իրականացնելու ինքնուրույն որոշում էին կայացրել:


Ցավոք, թռիչքը վատ անդրադարձավ հղի կնոջ վրա: Կար ճնշման անկում, պտղաջրերի հոսք:


Ես փորձեցի հնարավորին նրա կողքին լինել և օգնել: Թեև հիվանդի հարազատներն իրենց հետ ունեին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայքը, կնոջ վիճակը գնալով վատանում էր:


Օդանավակայանում արդեն սպասում էր շտապ օգնության մեքենան և հղին տեղափոխվեց հիվանդանոց, բայց: Ցավոք, հետագայում տեղեկացա, որ  հղիությունը պահպանել չի հաջողվել:


Հղին պետք է վստահի բժշկին, հետևի նրա խորհուրդներին և չվտանգի իր և ապագա երեխայի կյանքը:

20.11.2018