«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

էլեկտրահարության հետևանքով առաջացած մեծ դեֆեկտները վերացվեցին բազմափուլային վիրահատությունների արդյունքում. կլինիկական դեպք

էլեկտրահարության հետևանքով առաջացած մեծ դեֆեկտները վերացվեցին բազմափուլային վիրահատությունների արդյունքում. կլինիկական դեպք

Ամբարձիչի վրա աշխատող 55-60 տարեկան տղամարդու մոտ՝ մի քանի հազար վոլտ էլեկտրահարության հետևանքով զույգ ոտնաթաթերը խիստ վնասվել էին: Մեկ ոտնաթաթի ամբողջ թիկնային մակերեսը վնասված էր՝ փափուկ հյուսվածքային տարածուն դեֆեկտով և անցումով դեպի սրունք, մյուսը՝ անցումով դեպի ներբանային մակերես: Վնասվածք կար նաև ձեռքին:


Հիվանդի մոտ իրականացվեց մի քանի փուլով` ազատ փոխպատվաստումներ մարմնի տարբեր տեղերից վերցված մաշկամկանային լաթերով: Մեջքի լայնաձիգ մկանից վերցված մաշկամկանային լաթով մի ոտնաթաթի շատ մեծ դեֆեկտին պլաստիկ վիրահատություն իրականացվեց, մյուս ոտնաթաթին՝ ճաճանչային շրջանից վերցված լաթով:


Բազմափուլային վիրահատությունների շնորհիվ հնարավորինս վերականգնվեցին դեֆեկտները: Հիվանդը դուրս գրվեց և տուն գնաց իր ոտքով: Ճիշտ է, ոտքերի ֆունկցիան 100 տոկոսով վերականգնել  անհնար էր, բայց 70-90 տոկոսն ապահովված է, իսկ արտաքին դեֆեկտն` ամբողջովին վերացված:

Արա Ջիվանի Մելիքսեթյան,


«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության բժիշկ

23.11.2018