«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Պետք է ժամանակին ախտորոշել մոնոնուկլեոզը. կլինիկական դեպք

Պետք է ժամանակին ախտորոշել մոնոնուկլեոզը. կլինիկական դեպք

«Արմենիա» ՀԲԿ պոլիկլինիկա էր դիմել 1996 թ. ծնված աղջիկ` հետևյալ գանգատներով՝ արտահայտված ցավ բկանցքում, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, ինքնազգացողության վատացում, հոդացավեր, մկանային ցավեր: Իրականացվեցին բկանցքի քսուկի և արյան հետազոտություններ: Արյան մեջ հայտնաբերվեց Էպշտեյն-Բարի վիրուսը, որը ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հարուցիչն է:
Քանի որ աղջկա ինքնազգացողությունը բավականին վատ էր, և ատիպիկ մոնոնուկլեարների քանակը բավականին բարձր էր, նրան խորհուրդ տրվեց բուժվել հիվանդանոցում:


Մի քանի օր ստացիոնար բուժումից հետո պոլիկլինիկայում վերցրվեց շարունակական հսկողության: Հիվանդը պարբերաբար հրավիրվում էր հերթական խորհրդատվության  համար:


Բարեբախտաբար, որևէ բարդություն չզարգացավ և հիվանդը վիճակի լավացումով հանվեց հսկողությունից:

 

Նաիրա Ծատուրյան,
Արմենիա բժշկական կենտրոնի վարակաբան




21.12.2018