«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Ինֆեկցիոն հիվանդությունեերը և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ

Ինֆեկցիոն հիվանդությունեերը և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ

–   Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է:


–   Կարծում եմ օդակաթիլային վարակներից ամենատարածվածները ներկայումս ջրծաղիկը և մոնոնուկլեոզն են: Պարբերաբար լինում է ջրծաղկի հիվանդացության աճ` հատկապես երեխաների շրջանում: Զրծաղկի դեպքերը հաճախացել են նաև մեծահասակների մոտ, ընդ որում, շատերի մոտ՝ ավելի բարդ ընթացքով: Ընդհանրապես, մանկական տարիքին հատուկ վարակները ներկայում ավելի հաճախ են հանդիպում մեծահասակների շրջանում:


Պլանային պատվաստումների շնորհիվ օդակաթիլային վարակների հիվանդացությունը հասցրված է մինիմալ մակարդակի: Մեզ մոտ ջրծաղիկի նկատմամբ պլանային պատվաստումներ չեն իրականացվում և գուցե դա է հիվանդության պարբերաբար հանդիպման պատճառը:


Վերջին ամիսներին հաճախացել է  ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեպքերը որի վարակի աղբյուրը Էպշտեյն-Բար վիրուսն է:

 

Բարեբախտաբար, ծանր դեպքերը հազվադեպ են:


Ցավոք վերջին շրջանում հաճախացել են նաև վիրուսային B և C հեպատիտների ախտորոշման դեմքերը:


Ներկայումս որևէ հիվանդության էպիդեմիա գրանցված չէ:


   Հնարավո՞ր է նախապես կանխատեսել սեզոնային վարակները:


–   Սուր ռեսպիրատոր հիվանդությունները սեզոնային բնույթ են կրում և ձմռան ու գարնան ամիսներին աճ են գրանցում: Աղիքային հիվանդությունների դեպքում նույնպես սեզոնայնություն կա, և դրանք հատկապես արտահայտվում են տաք եղանակին՝ ամռանը, աշնան սկիզբին, գարնան վերջին: Բոլոր հիվանդությունները չէ, որ ունեն սեզոնայնություն:


–   Ի՞նչ դեր ունի ձմռան ցուրտ կամ տաք լինելը վարակների արտահայտման մեջ:


–   Ձմռան տաք, կամ ցուրտ ու ձյունոտ լինելը, կարծում եմ, չեն ազդում սուր շնչական հիվանդությունների արտահայտման վրա: Նման հիվանդությունների տարածման պատճառը մարդկանց շփումն է փակ տարածքներում` աշխատավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում: Որքան էլ տաք ձմեռ լինի, միևնույն է՝ պատուհանները փակվում են, օդափոխությունը տուժում է, վարակվելու հավանականությունը մեծանում է:


–   Որո՞նք են ռիսկային խմբերը:


–   Ռիսկային են մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65 տարեկանն անց մեծահասակները: Այդ խմբերի հետ իրականացվում են աշխատանքներ, հսկողություն, և եթե կան համապատասխան հիվանդությունների դեմ պատվաստումներ, ձգտում ենք նրանց հնարավորինս ընդգրկել այդ պատվաստումների իրականացման ծրագրի մեջ:


Բնակչությանը միշտ զգուշացնում ենք, որ առաջին ախտանշանների դեպքում դիմեն բժշկի: Ոչ մի դեմքում ինքնաբուժումով պետք չի զբաղվել:


Կարծում եմ, որ նաև բուժաշխատողների բարեխիղճ աշխատանքի արդյունքն է, որ վարակները հիմնականում դառձել են կառավարելի:


–   Իսկ ինչպե՞ս խուսափել վարակներից և կանխարգելել դրանք:


–   Կարևոր է, առաջին հերթին, հիգիենայի ճիշտ պահպանումը, ձեռքերը հաճախ լվանալը, անվտանգ սնունդ օգտագործելը, օդակաթիլային վարակների ժամանակ դիմակներ կրելը:


Բնակչության շրջանում հանդիպող մյուս վարակների կանխարգելման գործընթացում կարևոր է առողջ ապրելակերպը, օրգանիզմի կոփումը: Ցանկալի է հնարավորինս քիչ դեղորայք ընդունել:


   Ինչպե՞ս է կազմակերպվում բուժման գործընթացը:


–   Ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մեջ ամենակարևոր պայմանը դրանք որքան հնարավոր է շուտ ախտորոշելն է, քանի որ դա նպաստում է նաև որ հնարավորինս կանխվի վարակի հետագա տարածումը:


Շնչառական սուր հիվանդությունների և աղիքային վարակների բուժման ժամանակ իրականացնում ենք ախտանշային և պահպանողական բուժում: Շատ կարևոր է նաև ճիշտ հսկողություն կազմակերպելը, որը թույլ է տալիս կանխել հետագա բարդութոյւնների առաջացումը:


–   Ինչպիսի՞ն է բնակչության վերաբերմունքը վարակային հիվանդություններին:


–   Մեր բնակչության մտածելակերպը և մոտեցումը առողջապահական հարցերին բավականին փոխվել է: Առավել հետաքրքրված են իրենց առողջությամբ, հիվանդությունների կանխարգելմամբ, պլանային հետազոտություններով:


Մեծ տեղ ենք հատկացնում հիվանդների շրջանում բացատրական աշխատանքներին:


Երբ կա բժիշկ-պացիենտ ճիշտ ձևավորված հարաբերություն, դա մարդուն լավացնելու ամենահեշտ ուղին է:


Պացիենտը հաճախ բժշկին շնորհակալություն է հայտնում ոչ միայն բուժվելու, այլ նաև ճիշտ հոգեբանական  մոտեցման համար:

   Ի՞նչ վտանգներ կան տոնական օրերին` վարակների առումով:


–   Խորհուրդ եմ տալիս տոնական օրերին ճիշտ սնվել, այսինքն, որքան հնարավոր է՝ չխառնել տարատեսակ սնունդ մեկ կերակրման ժամանակ, չուտել ուշ ժամերին, վարակի վտանգի դեպքում՝ հեռու մնալ շփումներից: Նվազագույնի հասցնել մեզ մոտ շատ ընդունված համբուրվելու սովորությունը: Հենց մոնոնուկլեոզը համարվում է համբույրի հիվանդություն, քանի որ վիրուսն ակտիվ կուտակվում է թքի մեջ:


Փորձեք հեռու մնալ տարատեսակ վարակներից և վայելեք տոնական օրերն` առողջ:

 

 

28.12.2018