«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Միոմա. կլինիկական դեպք

Միոմա. կլինիկական դեպք

Մեզ մոտ որովայնի ծավալային գոյացությամբ 43 ամյա կին ընդունվեց, ում մոտ ուռուցքը սերտաճել, ներաճել էր սիգմայաձև աղու, միզածորանի և հարակից ճարպաբջջանքի մեջ։ Գինեկոլոգները 5 տարի այդ կնոջը պարտադրել և առաջարկել էին վիրահատություն, բայց նա հրաժարվել էր: Փորձել էր տարբեր միջոցներ՝ հակաուռուցքային պրեպարատներ՝ գրանցված և չգրանցված, ֆիտոպրեպարատներ: Սկզբում սոնոգրաֆիաներով փոքրացում էր նկատվել, բայց հետո արագ աճով միոման խիստ մեծացել էր:


Իսկ երբ արդեն ստիպված էինք վիրահատել նրան, այն տևեց մոտ 6 ժամ: Բայց նույնիսկ լավագույնս իրականացրած վիրահատությունը նրան չէր կարող այլևս լիարժեք առողջություն պարգևել, և նա, փաստորեն, դարձավ հաշմանդամ․ փորձում էինք ոչ ծավալուն վիրահատություն անել, մտածելով, որ կարող ենք հիվանդին կորցնել: Բայց միացան վիրաբույժները, ուրոլոգները և վիրահատության ծավալն ընդլայնվեց:


Վիրահատությամբ բուժման առաջին էտապը ավարտվեց։ Երկրորդ փուլում կինը ստանում է քիմիաբուժություն, իսկ երրորդ էտապում սպասվում է հաստաղու վերականգնման վիրահատություն (Հարտմանի վիրահատություն):

 

Արմենուհի Ավետյան
Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի գինեկոլոգ- վիրաբույժ, սոնոգրաֆիստ

09.01.2019