«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Քրոնիկ միգրենը նվազեցնում է դիաբետի վտանգը

Քրոնիկ միգրենը նվազեցնում է դիաբետի վտանգը

Միգրենի հաճախակի նոպաներից տառապող կանայք 30 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում երկրորդ տիպի դիաբետով: Այդպիսով, հյուծող գլխացավերի զոհերը կարող են գեթ ինչ-որ թեթևություն զգալ:


Միգրեն անվանվող ծանր, քրոնիկ գլխացավերը, բավականին իջեցնում են կյանքի որակը, առաջացնում դեպրեսիաներ և անգամ սուիցիդալ մտքեր: Միգրենի զոհերի վիճակը նախանձելի չէ, սակայն մեկ ոչ մեծ պլյուս նրանց մոտ այնուամենայնիվ հայտնաբերվել է: Ֆրանսիական Institut Gustave Roussy-ի գիտնականները պարզել են, որ քրոնիկ միգրենի առկայությունը նկատելիորեն իջեցնում է կանանց մոտ երկրորդ տիպի դիաբետի զարգացման վտանգը: Մասնավորապես, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք հաճախակի են միգրենի հետ առնչվում, 30 տոկոսով պակաս են հիվանդանում դիաբետով, համեմատած իրենց՝ գլխացավով չտառապող հասակակիցների հետ:


Հետազոտման հեղինակների կարծիքով, իրենց ստացած եզրահանգումները կարող են ոչ միայն երկու հիվանդությունների պատճառների վրա լրացուցիչ լույս սփռել, այլ նաև օգնել բժիշկներին տարբերակել՝ դիաբետի երկրորդ տիպի զարգացման վտանգի հետ կապված ռիսկի խմբի պացիենտներին:  Չնայած այն բանին, որ և միգրենը, և դիաբետը բավականին շատ են տարածված, գիտությանը դեռևս շատ քիչ բան է հայտնի այդ երկու ախտահարումների միջև եղած կապերի վերաբերյալ:


Ըստ վիճակագրության, միգրենն աշխարհում ամենաշատ տարածված հիվանդությունների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում: Իսկ Ռուսաստանում դրանից տառապում է բնակչության գրեթե 10 տոկոսը: Ընդ որում արդեն նրանց 7 տոկոսից ավելիի մոտ առկա է երկրորդ տիպի դիաբետ:


Մինչ այդ արված հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարի ցածր մակարդակն արյան մեջ կամ հիպոգլիկեմիան հանդիսանում է միգրենի զարգացման գործոններից մեկը: Բացի դա, քանի որ դիաբետի երկրորդ տիպի ժամանակ գլյուկոզայի խտությունն արյան պլազմայում բարձրանում է, ապա միգրենի սիմպտոմները դրա դեպքում կարող են նվազել: Բիոլոգիական գործոններն ընդունակ են բացատրել, թե ինչու է միգրենը քչացնում դիաբետի զարգացման վտանգը:

Սկզբնաղբյուր‘ medikforum.ru

14.01.2019