«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Սեյպոլ - Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք

Սեյպոլ - Կուրիանի վիրահատություն. կլինիկական դեպք

«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն:


Վիրահատվել է 67 տարեկան կին` խոլանգիոկարցինոմայի` լյարդի լեղուղիներից առաջացած չարորակ ուռուցքի կապակցությամբ` չափավոր տարբերակված ադենոկարցինոմա (G 2):


Հիվանդն ընդունվել էր ծանր վիճակով, նրա մոտ առկա էր մեխանիկական դեղնուկ, ընդհանուր  բիլիռուբինի քանակն արյան մեջ 587 մկմոլ/լ  էր: Նախ իրականացվեց պլազմոֆերեզի մի քանի սեանս, որի շնորհիվ որոշ չափով վերացվեց ընդհանուր ինտոքսիկացիան՝ թունավորումը, իսկ հետո կատարվեց վիրահատություն:


Վիրահատության ընթացքում հեռացվեց ուռուցքը և լյարդային լեղուղիները միացվեցին աղիքին: Նախկինում, սովորաբար, լեղածորանը 12-մատնյա աղուն միացվում էր մեկ ընդհանուր ծորանով, այս դեպքում ուռուցքը հեռացվում է, և ներլյարդային լեղուղիներից դուրս եկող այդ հատվածը միացվում է բարակ աղուն, լեղուղիների և լյարդի միջով անց են կացվում դրենաժներ, որոնք երկարատև մնում են մինչև ամբողջովին ձևավորվեն  բերանակցումները:


Վիրահատությունն իրականացվեց թիմային, տևեց մոտավորապես 4,5 ժամ, թեև գործընթացը տեղի էր ունենում հնարավորինս արագ:


Վիրահատությունից հետո վերացավ մեխանիկական դեղնուկը, նվազեց  բիլիռուբինի մակարդակը: Հիվանդը դուրս գրվեց 15-րդ օրը բավարար վիճակով` տեղամասային քիմիոթերքպևտի և վիրաբույժի հսկողության տակ :
                
Վիրահատող` Նալբանդյան Արմինա Ռոբերտի
Օգնականներ` Սիմոնյան Գևորգ Հովհաննեսի
                         Հազարյան Արշակ Գևորգի

22.02.2019