«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Հիվանդությունների 40 տոկոսի դեպքում պատճառը գեներն են, 25 տոկոսի դեպքում՝ վնասակար սովորությունները

Հիվանդությունների 40 տոկոսի դեպքում պատճառը գեներն են, 25 տոկոսի դեպքում՝ վնասակար սովորությունները

Եվ այսպես, ի՞նչն է մեր հիվանդությունների պատճառը՝ արտաքին իրավիճակնե՞րը, թե՞ գեները: Ախտաբանությունների 40 տոկոսն առաջացնում է միայն ԴՆԹ-ն, իսկ 25 տոկոսը զարգանում են արտաքին պայմանների ազդեցության պատճառով, ինչպես ցույց է տվել զույգերի մասնակցությամբ անցկացված ամենախոշոր հետազոտությունը:


Այդ բնույթի ամենամասշտաբային հետազոտությունը հնարավորություն տվեց ստանալ այն հարցի պատասխանը, որը դարերով հուզում է գիտությանը՝ ի՞նչն է հիվանդությունների պատճառների հիմքը, ինչ-որ շեղումներ ԴՆԹ-ու՞մ, թե՞  արտաքին իրավիճակները: Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտել են 35 մլն ամերիկացիների, ներառյալ` 1000 զույգ երկվորյակների մասին տեղեկատվությունը, որոնք հսկել և պահպանել են 24 տարուց ավելի: Այդ հետազոտությունը թույլ տվեց պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ հիվանդություններն են առաջանում գենետիկորեն, իսկ ինչպիսիները՝ արտաքին միջավայրի ազդեցությամբ:


Պարզվել է, որ հիվանդությունների մեծամասնությունը երկու հիմնական իրավիճակների արդյունք է, այն է՝ վատ ժառանգականության և արտաքին գործոնների զուգակցումը: Հատկապես արտաքին գործոններն են ընդունակ ազդել մեր գեների արտահայտման վրա, բայց գեներն իրենք էլ ազդեցություն են գործում այն բանի վրա, թե մեր օրգանիզմն ինչպես կարձագանքի արտաքին գործոններին: Եվ, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հիվանդությունների 40 տոկոսը վատ ժառանգականության, կամ ԴՆԹ-ի յուրահատկությունների արդյունք է: Ընդ որում, հիվանդությունների 25 տոկոսն առաջանում են բացառապես արտաքին պայմանների պատճառով, ներառյալ` վնասակար սովորությունները, ոչ ճիշտ ապրելակերպը, սխալ սնունդը, սթրեսը և այլն:


Մեդիկ Ֆորումը հիշեցնում է, որ մարդն այլ կենդանիների նման, ավելին է, քան ԴՆԹ-ի պարզ համակցումը: Մեզանից յուրաքնչյուրի գեներն առանձնահատուկ են, իսկ արտաքին միջավայրը, որտեղ մենք զարգանում ենք, առավել առանձնահատուկ է: Հատկապես, որ այն մշտապես փոփոխվում է: Հենց դա էլ դժվարացնում էր հետևյալ հարցի ճշգրիտ պատասխանը գտնելուն՝ հիվանդությունների պատճառը գենե՞րն են, թե՞ արտաքին իրավիճակները: Միայն, երբ օգնության եկան երկվորյակները՝ ներառյալ միաձվանի երկվորյակները, հնարավոր դարձավ, միանշանակ, տեսնել ժառանգականության ազդեցության աստիճանը:
 

Սկզբնաղբյուր՝ medikforum.ru


20.02.2019