«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Տենդն օգնում է լիցքավորել բջիջները. պարզել են չինացի գիտնականները

Տենդն օգնում է լիցքավորել  բջիջները. պարզել են չինացի գիտնականները

Նրանք փորձեր են կատարել կրծողների հետ և բացահայտել, որ մկների մոտ տենդը փոխում է մակերեսային սպիտակուցներն իմունային բջիջների, ինչպիսիք են լիմֆոցիտները՝ բջիջները դարձնելով ավելի շարժուն: Դա բջիջներին հնարավորություն է տվել ավելի լավ տեղաշարժվել անոթներով, հասնելով վարակի զարգացման օջախին. գրում է Medical Express-ը:


Արդյունքում խնդրահարույց տեղում հայտնվում են ավելի շատ իմուն բջիջներ, և վարակը ճնշվում է ավելի արագ: Նորմայում, վարակի օջախին հասնելու համար արյան սպիտակ գնդիկները պետք է ամրանան անոթին և հետո՝ ացնելով նրա միջով, տեղափոխվեն դեպի վարակված հյուսվածք կամ ավշային հանգույց: Այդ գործընթացի ժամանակ լիմֆոցիտների մակերեսին անջատվում են ինտեգրինների մոլեկուլներ: Այդ մոլեկուլները պատասխանատու են բորբոքման ժամանակ լիմֆոցտների ամրացման համար և վերահսկում են նրանց տեղաշարժը:


Տենդը մեծացնում է ջերմային շոկի սպիտակուցի (Hsp 90) էքսպրեսիան Т-լիմֆոցիտների: Այդ սպիտակուցը միանում է ինտեգրինի «պոչին» և առաջացնում նրա ակտիվացում: Նա կարող է միանալ երկու ինտեգրինի՝ բերելով լիմֆոցիտի մակերեսին ինտեգրինների կուտակման: Արդյունքում կուտակված ինտեգրիններն ակտիվացնում են ազդանշանային ուղին, որն առաջացնում է իմուն բջիջների միգրացիա:


Ընդ որում, դա ակտուալ է տարբեր իմունային բջիջների համար: Ի դեպ, հայտնաբերված ազդանշանային ուղին կախված է ջերմությունից. այն ակտիվանում է միայն մարմնի ջերմությունը 38,5 աստիճանից բարձր լինելու դեպքում: Իհարկե, հիմք կա ենթադրելու, որ ո՛չ միայն տենդը, այլ նաև սթրեսը նույնպես ընդունակ է դրդել Hsp90 –ի էքսպրեսիան:


Սկզբնաղբյուր` meddaily.ru


18.02.2019