«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը

–   Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:


  Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության հայտնաբերման նպատակով, ինչպես նաև` հերքելու: Սա ոչ ինվազիվ մեթոդներից առաջնահերթ հետազոտություն է, որն առաջարկվում է պացիենտին:


–   Ե՞րբ է կիրառվում Տրեդմիլ թեստը:


–  Թրեդմիլ թեստը կիրառվում է. 

  1. սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով,
  2. սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով,
  3. սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման նպատակով,
  4. քրոնիկական սրտային անբավարարության ֆունկցիոնալ դասի գնահատման նպատակով,
  5. դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով,
  6. թեստի միջոցով նաև գնահատվում է անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը,
  7. Տրեդմիլ թեստի օգնությամբ հետազոտվում են նաև ստենտավորված (3-6 ամիս անց ) և ԱԿՇ (աորտո-կորոնար շունտավորում 6-8 ամիս անց) իրականացված պացիենտները՝ կորոնար արյան շրջանառության գնահատման նպատակով:


Թեստը բացահայտում է թաքնված սիրտ-անոթային համակարգի փոփոխությունները, որոնք հանգիստ վիճակում կատարված հետազոտությունների ժամանակ (ԷԽՈ-ՍԳ, ԷՍԳ ) չեն գրանցվում:

–  Ինչպե՞ս է կատարվում Տրեդմիլ թեստը:


–  Հետազոտությունը կատարվում է հատուկ սարքով, որն ունի վազքուղի: Թեստի ընթացքում միաժամանակ կատարվում է էՍԳ, արյան ճնշման, սրտի զարկերի մոնիթորինգ:


Հետազոտությունն իրականացվում է տարբեր ծրագրերի կիրառմամբ: Առաջինը դասական՝ Բրյուսի եղանակն է, որի ժամանակ սարքն ինքնուրույն 3 րոպեն մեկ անգամ ավելացնում է վազքուղու արագությունը և բարձրացնում Է թեքության աստիճանը:


Թեստի նպատակն է ՝ ստեղծված անաԷրոբ պայմաննետում գնահատել սիրտ -անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, այն հաշվարկվում Է հատուկ բանաձևով:


Հիմնվելով առկա փոփոխությունների վրա ՝ հիվանդն ուղեգրվում է սրտաբանի խորհրդատվության:

–  Կա՞ն հակացուցումներ` թեստն իրականացնելու համար:


–  Հակացուցումները լինում են բացարձակ և հարաբերական 


Բացարձակ հակացուցումներն են.

 

  1. սրտամկանի սուր ինֆարկտ (առաջին երկու շաբաթները),
  2. ոչ ստաբիլ ստենոկարդիա,
  3. սուր սրտային անբավարարություն,
  4. արտահայտված աորտալ սթենոզ,
  5. աորտայի անևրիզմա,
  6. ինսուլտ տարած հիվանդներ ( առաջին 6 ամիսների ընթացքում),
  7. սուր շնչառական հիվանդություննե,
  8. ռիթմի սուր խանգարումներ,
  9. ծանր աստիճանի սրտային արատներ:


Հարաբերական հակացուցումներն են.

 

  1. դեկոմպենսացված սրտային արատներ
  2. զարկերակային հիպերտենզիա ՍՃ 170 մմ.սս.,
  3. հոդային, ողնաշարային, ոսկրային խնդիրներով հիվանդներ,
  4. հետիֆարկտային անևրիզմատիկ փոփոխություններ:


–  Որքա՞ն է մեթոդի տևողությունը:


–  Մեթոդի տևողությունը կախված է հիվանդի վիճակից և անցկացվող փուլերի քանակից: Ընդհանրապես, ամբողջ հետազոտությունն իր նախապատրաստությամբ՝ գրանցում, ճնշման չափում, հետազոտման ընթացք և դրանից հետո անհրաժեշտ հանգիստ (10 րոպե հիվանդը նստում է, մինչև հասնի իր նախկին տվյալներին), տևում է մոտավորապես 45 րոպե:


–  Թեստի ընթացքում լինո՞ւմ են բարդություններ:


–  Բարդություններ կարող են լինել, բայց դրանք հազվադեպ են Հիվանդի մոտ թեստի ժամանակ կարող է առաջանալ սրտամկանի իշեմիա, առիթմիաներ, ԶՃ բարձրացումներ , որի հետևանքով թեստն ընդհատվում է :


Խորհուրդ է տրվում նախքան հետազոտությունը ներկայացնել կատարված էխոսրտագրության եզրակացությունը:

Արմինե Խաչյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժնի էխոսրտագրության և տրեդմիլ ծառայության բժիշկ


25.02.2019