«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Մշակվել է կոլոնոսկոպին փոխարինող հաբ

Մշակվել է կոլոնոսկոպին փոխարինող հաբ

Համաձայն քաղցկեղի դեմ պայքարի Ամերիկյան ընկերության հանձնարարականների (American Cancer Society), բոլորը 50 տարեկանից սկսած պետք է կոլոնոսկոպիկ հետազոտույուն անցնեն՝ կոլոռեկտալ քացկեղի ստուգման համար: Սակայն այդ հետազոտությունը տհաճ է և հատուկ պատրաստություն է պահանջում, այդ պատճառով պացիենտները խուսափում են դրանից:


Check Cap ընկերությունը մշակել է նյութ, որը հնարավորություն է տալիս հետազոտվել միջամտության օգնությամբ, որը հիշեցնում է դեղահաբի ընդունում: Check Cap-ը բժշկական ինժեներ Յոհավ Կիմչիի ղեկավարությամբ ստեղծել է սենսոր պարունակող պատիճ, որն աշխատում է ինչպես ռենտգեն սարք կամ ավտոպիլոտի LIDAR սիստեմ: Պացիենտը ընդունում է հաբը և երբ այն հասնում է աղիներ, սկսում է ազդանշաններ արձակել բոլոր ուղղություններով, գնահատելով մինչև աղու պատ եղած հեռավորությունը: Այդ կերպ նա ստանում է աղիների ներքին մակերեսի պատկերը: Տվյալներն ուղարկվում են հաբի տեղաշարժին  հետևող անլար մեխանիզմին՝ պլաստիրին:


Check Cap-ի ներկայացուցիչների խոսքով, միջամտությունն ավելի վնասակար չէ, քան օդանավակայանում արվող 2 սքանավորումը կամ կրծքավանդակի մեկ ռենտգեն հետազոտությունը:


Պատիճը միանգամյա է, այդ պատճառով նա օրգանիզմից հեռանում է բնական ճանապարհով, առանց բժշկական միջամտության: Պլաստիրը պացիենտը տալիս է բժշկին և 10 րոպեից նա ստանում է աղիների 3D պատկերը: Դա ոչ միայն հարմար է պացիենտի համար, այլ նաև բժիշկների, համեմատած կոլոնոսկոպիայի հետ:

 

Սկզբնաղբյուր՝ medportal.ru

26.04.2019