«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Գիտնականները մոտեցել են երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը

Գիտնականները մոտեցել են երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը

Հնդիկ գիտնականների խումբը հայտնաբերել է հետևյալը՝ միտոխոնդրիումներում /բջիջների «էներգետիկ գործարաններում»/  հատուկ սպիտակուցներ, հայտնի որպես սիրտուիններ (SIR), արգելակում են ծերացման պրոցեսը: Սիրտուինները ֆերմենտներ են, որոնք կատալիզացիայի են ենթարկում տարբեր բջիջների ացետիլազայի հեռացումը: Եվ կորիզում գտնվող որոշ սիրտուիններ ընդունակ են կարգավորել միջատների կյանքի տևողությունը՝ կախված նրանց օգտագործած սննդից:


Սիրտուինները կան նաև միտոխոնդրիումներում: Բայց մինչև վերջերս գիտնականները չէին կարող ասել, թե ինչպես են դրանք ազդում ծերացման պրոցեսի վրա: Այնուամենայնիվ, միանշանակորեն հայտնի է, որ ծերացումը և միտոխոնդրիումների ոչ ճիշտ աշխատանքը կապված են միմյանց հետ: Հանգամանորեն այդ մեխանիզմները պարզաբանելուն գիտնականներին օգնեցին Drosophila melanogaster միջատները: Նրանց մոտ ճնշվել է միտոխոնդրեալ SIRT4 սիրտուինը, և դա բերել է միջատների կյանքի տևողության կրճատման:


Ընդ որում, նույնիսկ սնունդը, որը որոշակի կազմով բարձրացնում է միջատների կյանքի տևողությունը, վիճակը չի փոխել: Արդեն սկսված է եղել ծերացման ուժեղացված մեխանիզմը: Գիտնականների կարծիքով արված աշխատանքը թույլ կտա հետագայում ստանալ հակատարիքային միջոցներ մարդկանց համար:

Սկզբնաղբյուր՝ healthinfo.ua

   

11.04.2019