«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ

Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ

Կանայք, ովքեր երկար ժամանակ հակաբիոտիկ են օգտագործում, ենթարկվում են ինֆարկտի և ինսուլտի բարձրացած ռիսկի, ցույց են տվել European Heart Journal-ում  հրապարակված նոր հետազոտությունները:


Հետազոտությունն ընդգրկել է 36500 կին: Նրա տվյալներից հետևում է, որ 60 տարեկան և ավելի տարիք ունեցող կանայք, որոնք հակաբիոտիկ են ընդունել երկու ամիս և ավելի, ունեցել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման շատ մեծ ռիսկ: Հակաբիոտիկների երկարատև ընդունումը վտանգ է ներկայացնում նաև միջին տարիքի կանանց մոտ /40-59 տարեկան/: Բայց այդ վտանգը չի նկատվել երիտասարդ կանանց մոտ՝ 20-39 տարեկան:


Հետազոտության գլխավոր հեղինակը, պրոֆեսոր Լու Ցին Տուլեյն ամերիկյան Համալսարանից, նշում է, որ այդ վտանգի հնարավոր պատճառը կայանում է այն բանում, որ հակաբիոտիկները աղիներում փոխում են նիկրոօրգանիզմների հավասարակշռությունը, քայքայելով ՛՛օգտակար՛՛  պրոբիոտիկ բակտերիաները և մեծացնելով վիրուսների, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների տարածումն այտեղ, որոնք կարող են հիվանդությունների պատճառ դառնալ:


Գիտնականները հետազոտել են 36429 կանանց, որոնք մասնակցել են բուժքույրերի առողջության հետազոտմանը: Տվյալներն ուսումնասիրվել են 2004-ից մինչև 2012 թ: 2004 թ-ին կանայք եղել են 60 տարեկան և ավելի, նրանց հարցրել են երիտասարդ տարիքում օգտագործած հակաբիոտիկների տևողությունը՝ 20-39, միջին տարիքում՝ 40-59 և ավելի ուշ՝ 60 և ավելի տարիքում: Հետազոտվողներին բաժանել են 4 խմբի. Առաջինում երբևիցե անտիբիոտիկ չստացածներ, 15 օրից պակաս օգտագործողներ, 15 օրից մինչև 2 ամիս օգտագործոներ, մյուս խումբը՝ 2 ամիս և ավելի օգտագործածներ:


Այնուհետև կանանց հետևել են 8 տարվա ընթացքում, 2 տարին մեկ գրանցելով հակաբիոտիկների օգտագործման փաստերը: Այդ ընթացքում 1056 մասնակիցների մոտ զարգացան սիրտ-անոթային հիվանդություններ:


Նկատվել է, որ 2 ամսից ավելի հակաբիոտիկ օգտագործելիս մեծ տարիքում, 32 տոկոսով բարձրացրել է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, համեմատած անտիբիոտիկ չօգտագործածների հետ:


Այս տվյալները նշանակում են, որ մեծ տարիքում 2 և ավելի ամիս հակաբիոտիկ օգտագործողների մոտ 1000-ից 6-ի մոտ զարգանում է սիրտ-անոթային հիվանդություն, իսկ հակաբիոտիկ չօգտագործողների մոտ դա 1000-ից 3-ի մոտ է լինում:


Հակաբիոտիկների օգտագործման ամենատարածված պատճառները եղել են ռեսպիրատոր ինֆեկցիաները, միզուղիների ինֆեկցիաները և ատամների խնդիրները:


Պրոֆեսոր Լու Ցին ասել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ հակաիբիոտիկներ պետք է օգտագործել միայն այն ժամանակ, երբ առանց դրանց պարզապես հնարավոր չէ: Եվ, հաշվի առնելով կուտակային կողմնակի ազդեցությունները, որքան կարճ լինի դրանց ընդունումը, այնքան լավ:  

 

Սկզբնաղբյուր. medportal.ru

 

 

16.05.2019