«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Սոնոգրաֆիա. հարցազրույց Աիդա Սարխոշյանի հետ

Սոնոգրաֆիա. հարցազրույց Աիդա Սարխոշյանի հետ

Սոնոգրաֆիա. հարցազրույց Աիդա Սարխոշյանի հետ

-   Ի՞նչ է իրենից նեկայացնում սոնոգրաֆիա հետազոտությունը:

 

-   Սոնոգրաֆիայի (ուլտրաձայնիային հետազոտություն`ՈՒՁՀ) օգնությամբ դիտվում են հիվանդի ներքին օրգանները՝ լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ, տղամարդկանց մոտ` շագանակագեղձը, կանանց մոտ՝ սեռական օրգանները. արգանդ, ձվարան, այս ամենից զատ` փափուկ հյուսվածքները, ճարպային գոյացությունները (լիպոմա),: Նեզ մասնագիտացած սոնոգրաֆիստները հետազոտում են առանձին օրգան-համակարգեր:


Եթե որևէ ախտաբանություն է հայտնաբերվում և համոզված ենք ախտորոշման ճշտության մեջ, գրում ենք եզրակացություն, իսկ եթե կասկածելի գոյացություն ենք տեսնում, պացիենտին ուղղորդում ենք ՀՏ կամ ՄՌՏ հետազոտության:


-   Ի՞նչ է սոնոգրաֆիայի սարքը:


-   Սարքն երկու հաղորդիչներ՝ օրգանների և հյուսածքների հետազոտման համար: Դրանք երկու տեսակի են՝ խորանիստ (3 մեգահերցանոց) և մակերեսային (լիպոմաներ, վահանաձև գեղձ, տղամարդկանց սեռական օրգաններ, ենթամաշկային գոյացություններ, լիմֆոմաներ հետազոտելու համար):


Երբեմն մարդիկ գալիս են կանխարգելիչ հետազոտման, առանց գանգատի, բայց ինչ-որ գոյացություն է հայտնաբերվում:
Սոնոգրաֆիան հետազոտությունների շարքում ամենամատչելիներից, ամենակարևորներից և ամենատեղեկատվականներից է հիվանդությունների մեծամասնության համար:


-   Հետազոտության արդյունքները որքանո՞վ են ճշգրիտ:


-   Ախտորոշման ճշգրտությունը բավականին բարձր է՝ 90-100%, սակայն այս պարագայում շատ մեծ դեր ունի մասնագետի փորձառությունը: Քանի որ մեր հիվանդանոցը բազմապրոֆիլ է, դա հնարավորություն է տալիս ամենատարբեր ախտաբանություններ հետազոտել, իսկ դա փորձառության կարևոր պայման է:


Կան դեպքեր, երբ դժվար է միայն ուլտրաձայնային հետազոտությամբ գնահատաել իրավիճակը, օրինակ, երիկամների ախտահարումների ժամանակ: Նման դեպքերում լաբորատոր հետազոտությունների համակցմամբ ենք ճշտում պարենխիմայի աննշան, նոր սկսվող փոփոխությունները:


-   Կլինիկայի ՈՒՁՀ սարքերը համապատասխանո՞ւմ են տեխնոլոգիաների վերջին զարգացումներին:


-   Ներկայում հիվանդանոցը հագեցած է նոր սարքերով, լավագույններից են, որոնք առավել պարզ և հստակ են ցույց տալիս պատկերը, ինչն, իհարկե, նպաստում է ճիշտ ախտորոշելուն:


-   Հետազետությունն ունի՞ հակացուցումներ:


-   Հակացուցումներ բացարձակապես չկան, ուլտրաձայնը հիվանդի համար վտանգավոր չէ և անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել: Օրինակ, երիկամային քարի դեպքում երբեմն ամեն օր է պետք հետևել քարի ընկնելու ընթացքին:


-   Հիվանդները նախապատրաստվո՞ւմ են հետազոտությունից առաջ:


-   Կանանց մոտ սեռական օրգանների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի հետազոտության ժամանակ պարտադիր է միզապարկը լինի լցված, որպեսզի նշված օրգաններն առավել տեսանելի լինեն, ինչը հնարավոր չէ դատարկ միզապարկի դեպքում:
Եթե լեղապարկի խնդիր կա, պացիենտը պետք է ներկայանա սոված: Ընդհանուր առմամբ, նախքան հետազոտությունը սոված լինելը և լիքը միզապարկը ցանկալի են: Կարևոր է նաև լեղապարկի լիքը լինելը, որպեսզի հնարավոր լինի տեսնել պատերի վիճակը՝ պոլիպների, քարերի նստվածքի, ուռուցքի առկայությունը, իսկն ուտելուց հետո այն դատարկվում է և լավ չի երևում: Երբեմն հարկ է լինում պացիենտին մի քանի անգամ հրավիրել:


-   Հետազոտությունը պարտադի՞ր է բոլոր զորակոչիկներին:


-   Միայն որոշ կասկածների դեպքում են զինակոչիկներին ուղղորդում ՈՒՁՀ հետազոտության:


-   ՈՒՁՀ հետազոտության համար պետպատվեր առկա՞ է:


-   Մեզ մոտ գործում է ՈՒՁՀ ծառայություն պետպատվերի, սոցփաթեթի շրջանակներում և հերթագրում չի պահանջվում, ձգտում ենք արագ սպասարկել:


Ընդհանրապես, առաջին հետազոտության համար վճարումից հետո հաջորդ հետազոտություններն անվճար են` մինչև հաստատվի ախտորոշումը: Առաջնորդվում ենք պացիենտին հնարավորին օգնելու պատրաստակամությամբ:


-   Քանի՞ մասնագետ է աշխատում այս ծառայության սահմանում:


-   Ծառայությունը սպասարկում են մի քանի սոնոգրաֆիստ. երկու սոնոգրաֆիստ ընդունարանում, երեքը` ախտորոշիչ բաժնում: Ընդունարանի հերթապահ բժիշկները նույնպես վերապատրաստվել են, և 4 բժիշկ կարող է այս հետազոտությունն իրականացնել: Դա շատ կարևոր է, որովհետև աշխատանքային ժամերից դուրս երբեմն հարկ է լինում նման հետազոտություն իրականացնել: Նախկինում գործում էին գիշերային հերթապահություններ:

30.05.2019