«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Պարզվել է, որ ինսուլինի երդվյալ թշնամին նրա թանկ դաշնակիցն է

Պարզվել է, որ ինսուլինի երդվյալ թշնամին նրա թանկ դաշնակիցն է

Ինսուլին ասելով հասկանում ենք շաքարային դիաբետ: Շաքարային դիաբետը քրոնիկ էնդոկրին հիվանդություն է, որն ախտահարում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, իսկ ինսուլինը հորմոն է, որն օգնում է վերահսկել այդ հիվանդությունը: Իսկ այժմ այդ դուետին կարող է միանալ երրորդ մասնակիցը՝ գլյուկագոն հորմոնը:


Նախկինում գտնում էին, որ գլյուկագոնի միակ նպատակը ինսուլինին հակազդելն է, բայց այժմ, Մոնրեալյան ինստիտուտի հետազոտողները, կլինիկական հետազոտություններով պատրաստ են վիճարկել տվյալ կարծիքը:


Հետազոտողներն այդ երկու հորմոնների ազդեցությունը նկարագրում են հետևյալ կերպ՝ երբ արյան մեջ շաքարի մակարդակը դառնում է խիստ բարձր, ինսուլինը լյարդին ազդանշան է ուղարկում՝ գլյուկոզայի ավելցուկը պահեստավորել գլիկոգենի տեսքով, իսկ արյան մեջ գլյուկոզայի արտամղումը դադարեցնել:  Գլյուկագոնը հակառակ հրամաններ է արձակում. Նա լյարդին կարգադրում է օգտագործել գլյուկոզայի այն նույն պաշարները, որոնք կուտակվել են ինսուլինի հրահանգով, և վերականգնել գլյուկոզայի արտադրությունը: Դա անհրաժեշտ է, օրինակ, սովի ժամանակ, կամ երբ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում /մարզումներ, ծանր աշխատանք/:


Միմյանց հակառակ արդյունքների պատճառով ինսուլինը և գլյուկագոնը երկար ժամանակ համարվում էին ախոյաններ, միմյանց հետ պայքարող այն բանի համար, որպեսզի ազդանշան ուղարկեն դեպի լյարդ: Շատ գիտնականներ նույնիսկ կասկածում էին, որ չափազանց ակտիվությունը կամ գլյուկագոնի բարձր մակարդակը հանդիսանում են դիաբետի զարգացման վտանգ: Բայց պարզվել է, որ այդ հորմոնները չեն մրցում իրար հետ, այլ ավելի շուտ պաշտպանում են իրար:


Որոշակի ժամանակահատվածում պահք պահելիս, կամ նույնիսկ ողջ գիշեր քնի ընթացքում /առանց դեպի սառնարան գիշերային այցերով/, գլյուկագոնի մակարդակը օրինաչափ կերպով բարձրանում է: Դա անհրաժեշտ է, որպեսզի կասեցվի արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը, որը կարող է տանել հիպոգլիկեմիայի:


Բայց պարզվում է, դա դեռ ամենը չէ: Երկար ընդմիջումից հետո սնվելիս, ինսուլինի նկատմամբ զգայունությունը բարձրանում է: Օրինակ, երբ քնից արթնանալուց հետո մարդ նախաճաշում է, լյարդը շատ ավելի ընկալ է ինսուլինի՝ սեփական շաքարի արտադրման դադարեցման ազդանշանին, քան սովորաբար: Եվ այդ մեխանիզմը կարգավորում է հենց գլյուկագոնը:


Մկների լյարդի բջիջների վրա անցկացված փորձերով հետազոտողները հայտնաբերել են, որ ինսուլինի հետ լավագույն փոխազդեցության համար, գլյուկագոնին անհրաժեշտ է PGC1A կոչված սպիտակուցը: PGC1A-ի ակտիվացումը բնավ չի բերել հիպերգլիկեմիայի, ինչպես կարծում էին առաջ, դրա փոխարեն մկների մոտ առաջացել է ինսուլինի նկատմամբ լավագույն պատասխան:


Գիտնականներն սպասում են, որ տվյալ բացահայտումը այլ հետազոտողների ևս կմղի մոտիկից ծանոթանալու գլյուկագոնի և PGC1A-ի հետ, որոնք մինչ այժմ ոչ արդարացի կերպով համարվել են վնասարարներ՝ ենթադրվող անցանկալի ազդեցությունների պատճառով:

 

Դա կօգնի որոշել նոր թերապևտիկ թիրախներ դիաբետի, ինչպես նաև, մյուս նյութափոխանակային հիվանդությունների համար:


Սկզբնաղբյուր՝ med.vesti.ru

03.06.2019