«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից

Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի»  ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից

15.07.2019թ. «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից` մինչև 39°C։ Բաժանմունք ընդունման պահին նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Շնորհիվ բազմապրոֆիլ հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության՝ շտապ կարգով կատարվել են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումները և հաստատվել է հիվանդի կլինիկական ախտորոշումը՝ սուր թարախային միջին օտիտ՝ բարդացած մաստոիդիտով, էքստրադուրալ, սուբպերիոստալ թարախակույտերով:


Հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը, գործիքային հետազոտության տվյալները, որոշվել է կյանքի ցուցումով, անհապաղ կատարել վիրահատական միջամտություն: Մասնագիտական լուրջ հմտությունների, արագ կողմնորոշման, թիմային աշխատանքի շնորհիվ տղամարդու կյանքը հաջողվել է փրկել։ 


Օտովիրաբույժ Գ.Վ.Սարգսյանը նշեց, որ, չնայած իր լուրջ ու բազմազան կլինիկական փորձին, ամեն անգամ հանդիպում են տեխնիկապես ավելի բարդ  ու քիչ հանդիպող դեպքեր։ Ականջաբորբը համարվում է քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ հանդիպող ամենատարածված հիվանդություններից մեկը, որը, եթե ժամանակին չկառավարվի, կարող է բերել լսողության կայուն, անդառնալի փոփոխությունների ու պատճառ լինել լուրջ  ներ- և արտագանգային բարդությունների առաջացման:


Ուստի սուր միջին օտիտի բուժման և վերջինիս արդյունքում ներգանգային բարդությունների կանխարգելման, բուժման հարցում մեծ դեր ունի ժամանակին իրականացրած վիրահատական միջամտությունները՝ համակցված նպատակային դեղորայքային թերապիայով:


Շնորհիվ երկարամյա վիրաբուժական փորձի և հմտությունների, հարուստ գիտելիքների և հաճախակի վերապատրաստումների՝ Գ.Վ.Սարգսյանին ոչինչ չի կանգնեցնում մարդկային կյանքեր փրկելու իր առաքելության մեջ։ Բժշկուհին պարբերաբար մասնակցում է միջազգային կոնֆերանսերի և փորձի փոխանակման գիտաժողովների՝ հանդես գալով զեկույցներով և կլինիկական դեպքերի ներկայացմամբ։ Նշենք, որ օտովիրաբույժն օրերս էր վերադարձել Բրյուսելում և Լիսաբոնում կայացած հերթական կոնֆերանսներից։

10.09.2019