«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Գագիկ Համբարձումյանը` Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար

Գագիկ Համբարձումյանը` Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար

Արմենիա ՀԲԿ թիմին է միացել ուռուցքաբան Գագիկ Աշոտի Համբարձումյանը. բարի գալուստ վիրաբուժական կլինիկայի նոր ղեկավարին:

 

Գագիկ Աշոտի Համբարձումյան

 

Ծնվել է 1963թ., 07 նոյեմբեր, ք. Երևան:


Կրթություն


1970-1980թթ. – սովորել է թիվ 132 միջն. դպրոցում,


1980-1987թթ. –ԵՊԲՀ`  բուժական գործ ֆակուլտետ


1987-1988թթ. -  Հանրապետական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքում ինտերնատուրա:


1989թթ- ապրիլ-հունիս- Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում կրծքային և որովայնային անհետաձգելի վիրաբուժության պրակտիկ դասընթաց


1991-1993թթ . - ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնում կլինիկական օրդինատուրա


1998-մայիս-հունիս-  Ռուսաստանի Վիրաբուժության Գիտական կենտրոնում ստամոքսի և կերակրափողի վիրաբուժության երկամսյա պրակտիկ դասընթաց


2003-հոկտեմբեր-նոյեմբեր-  ԱՄՆ Կալիֆորնիայի Դուարտյե քաղաքի «Հույսի քաղաք» Ուռուցքաբանական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքում այցելու բժիշկ


2007թ-Զալցբուրգի  Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի «ՈՒռուցքաբանություն» բժշկական սեմինար


2017թ-ապրիլի 3-6- Ռուսաստանի Սանկտ Պետերբուգի Մասնգիտական բժշկական օգնության գիտա-պրակտիկ կենտրոնում լապարոսկոպիկ կոլոպրոկտոլոգիայի գործնական դասընթաց


2017թ սեպտեմբեր 28-30- Թուրքիայի Անկարա քաղաքում Լյարդի և ենթաստամոքսային գեղձի արդի վիրաբուժության սիմպոզիում գործնական սեմինարով

 



Աշխատանքային գործունեություն


1988-1991թ. – Մեղրու ՇրջԲուժՄիավորում,բժիշկ – անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, վիրաբույժ


1993-2000թթ- Էրեբունի ԲԿ Անհետաձգելի Վիրաբուժության բաժանմունգում ավագ վիրաբույժ


2000-2002թթ- ՈՒԱԿ Որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վիրաբույժ


2002-20016-ՈՒԱԿ Որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ


2016- 10. 2019 ՈՒԱԿ կրծքավանդակի և որովայնի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ


2015թ- ից ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս


Գիտական գործունեություն


2005թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,


2014թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,


2017/Օգոստոս/1-2 – Վիրաբուժական Ուռուցքաբանության Հայկական Միության կողմից «Թոքի Քաղցկեղի Վիրահատական Բուժման Ժամանակակից Մոտեցումները» միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և նախագահ, ք․ Երևան


2018/Հունիս/15-16 – Վիրաբուժական Ուռուցքաբանության Հայկական Միության կողմից իրականացված «Գլխի և Պարանոցի Քաղցկեղի Վիրահատական Բուժումը միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և նախագահ, ք․ Երևան


Պարգևներ


2004թ. - ՀՀ ԱՆ պատվոգիր,


Մասնագիտական գործունեություն


2018թ- ից Եվրոպայի վիրաբույժների ասոցիացիայի անդամ
2015թ.-ից ԵՊԲՀ 027 – ՈՒռուցքաբանություն պաշտպանական մասնագիտական խորհրդի անդամ
2016թ.-ից` Հայաստանի Վիրաբուժական ուռուցքաբանության  ասոցիացիայի նախագահ,
2014թ – Ռուսաստանի Բնագիտութան ակադեմիայի իսկական անդամ
2004թ.-ից` Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի անդամ
1991թ-ից Հայկական Վիրաբուժության ասոցիացիայի անդամ

Ամուսնացած է, ունի 2զավակ՝ որդի և դուստր:

20.12.2019