«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Բոտուլիզմի դեպք

Բոտուլիզմի դեպք

Պետք է մեծ զգուշություն ցուցաբերել տնային պայմաններում պատրաստված պահածոների նկատմամբ. դրանք բացելիս նվազագույնը 30-40 րոպե եռացնել և հետո միայն օգտագործել: Կամ, ընդհանրապես, տան պայմաններում ոչինչ չպահածոյացնել: Ներկայում ցանկացած ուտելիք հնարավոր է գնել վաճառքի կետերից, իսկ պետական պատրաստման ժամանակ պահածոյացումը կատարվում է բարձր ջերմության և ճնշման տակ և միանգամայն ապահով է:


Վերջերս ընտանիքներով հիվանդներ ենք ընդունել Ստեփանավանից և  Լոռիից: Ամուսինների մոտ, գազարով և պղպեղով պահածո օգտագործելուց հետո, ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ կլինիկական ախտանիշներ՝ ձայնի փոփոխություն, կլման ակտի խանգարում, դիպլոպիա: աԱխտանշաններն ամուսնու մոտ առավել արտահայտված էին, թեև նա պահածոյից ավելի քիչ էր կերել, քան` կինը:


Կինը 8,5 ամսական հղիություն ուներ, ուստի, բուման հետ համատեղ, նա նաև հսկվել է գինեկոլոգի կողմից: Բարեբախտաբար, վիճակն արագ կարգավորվեց: Պտղի վիճակը նույնպես գնահատվել էր բավարար: Մեկ շաբաթ անց նրանք դուրս գրվեցին:
Տնային պատրաստման պահածոներն, առանց 30-40 րոպե եռացման, օգտագործել չի թույլատրվում, իսկ հղիներին և փոքր երեխաներին հարկ է արգելել:

Միքայել Աբրահամի Գաբրիելյան
Արմենիա բժշկական կենտրոն, սուր թունավորումների բաժանմունքի վարիչ






29.01.2020