«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

«Արմենիա» ՀԲԿ-ն հավատարիմ է մնում ժամանակակից ուռուցքաբանության պահանջներին և ուռուցքային ախտաբանությամբ պացիենտների բուժման մարտավարութունն ընտրվում է տարբեր նեղ մասնագետների համատեղ խորհրդակցության արդյունքում: Յուրաքանչյուր պացիենտի համար կազմակերպվում է համատեղ քննարկում, որին պարտադիր մասնակցում են՝ վիրաբույժ-ուռուցքաբաններ, ռադիոլոգներ, ախտաբաններ, քիմիաթերապևտներ:

 

«Արմենիա» ՀԲԿ-ում տեղի ունեցավ հերթական Tumor Board-ը, որին մասնակցեցին կենտրոնի վիրաբույժները. վիրաբուժական կլինիկայի ղեկավար բ.գ.դ Գագիկ Աշոտի Համբարձումյանի գլխավորությամբ, ախտաբան Վարդան Ռազմիկի Դաբաղյանը, քիմիաթերապևտ Արմինե Զարգարյանը, ռադիոլոգներ Ելենա Ալբերտի Բաղդասարյանը և Կարինե Նորայրի Մանուկյանը:


Քննարկվեց ուռուցքային ախտաբանությամբ հերթական պացիենտի բուժման մարտավարությունը, ում մոտ համակարգչային և էնդոսկոպիկ հետազոտությամբ ախտորոշվել էր ուղիղ աղու նորագոյացություն, իսկ հյուսվածաբանական հետազոտության արդյունքում ախտորոշվել էր ուղիղ աղու ադենոսկվամոզ քաղցկեղ G3:

 

Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում  Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում

 

07.02.2020